26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զրկում են. Հայկական Ժամանակ

armtimes.com-ը մոտ մեկ շաբաթ առաջ անդրադարձել էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող ընկերություններից մեկի կողմից մենաշնորհի վերածած ոլորտն ազատականացնելուն: Խոսքը գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ սուբսիղավոր-ման միջոցով պարարտանյութ տրամադրելուն էր վերաբերվում: Տեղեկություններ կան, որ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող եւս մեկ ոլորտ կազատականացվի: Դա ավտոմեքենաների անվադողերի ներկրման բիզնեսն է:

Մամուլը տարիներ առաջ գրել էր, որ անվադողերի շուկայում հայտնի «Մեծ անիվ» ընկերությունը Գ. Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ ենթարկվեց հարկային տեռորի, սնանկացավ, որից հետո այն ձեռք բերեցին հենց Խաչատրյանի մերձավորները: Դրանից հետո էլ ՊԵԿ-ի կազմում գտնվող մաքսային ծառայությունը սկսեց ստուգել ՀՀ մտնող այն մեքենաները, որոնց վարորդները իրենց համար նոր անվադողեր էին բերում Վրաստանից: Վարորդները ստիպված գնում էին Վրաստան, տեղում փոխում էին մաշված անվադողերը նորերով, ապա վերադառնում: Այս դեպքում մաքսայինը չէր կարողանում էլ ավելի ճնշում բանեցնել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ