27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պոլսահայ պատգամավորը Թուրքիայի փոխվարչապետից բացատրություն է պահանջել «գյավուր» բառի համար

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ ուղղված Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին:

Փայլանի հարցապնդումը վերաբերում է փոխվարչապետի հայտարարությանը, որտեղ նա կիրառել է «գյավուր» բառը:

Նշենք, որ Քուրթուլմուշը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) տեղական ինքանակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հետևյալ արտահայտություններն է արել. «Գյավուրին գյավուր ասել և նրան դեմ հանդիման կանգնել. ահա այն, ինչն անվանում եք թուրքական մահմեդականություն և մինչև այսօր մեզ հասած այս մեծ քաղաքակրթության ամենահիմնական առանձնահատկություններց մեկն է: Մեր այս անկախության հարցին պետք է  լուրջ վերաբերվենք: Մեզ համար անկախությունը, գյավուրին գյավուր ասելով, նրա դեմ կանգնելն է»:

Փայլանը մեջլիսին ներկայացրած հարցապնդմամբ Քուրթուլմիշից պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ըստ թուրքական լեզվաբանական ընկերության՝ ա) կրոն չունեցող, բ) ոչ մահմեդական, իսկ լեզվաբան Սևան Նշանյանի բառարանի՝ ա) զրադաշտական, կրակապաշտ, բ) ոչ մահմեդական, անհավատ նշանակող, իսկ մի շարք ասացվածքներում և բառակապակցություններում ստորացնող, նվաստացնող և վատաբանող իմաստներով կիրառվող «գյավուր» բառով չե՞ք կարծում, որ վիրավորում եք Թուրքիայի ոչ մահմեդական ժողովուրդներին և քրիստոնյա համայնքին, որի անդամ եմ նաև ես:

2. Ատելության հռետորաբանություն է համարվում «Որոշակի խմբի կամ անձի, ռասայի, սեռի, տարիքի, ազգի, կրոնի, սեռական կողմնորոշման և այլ հարցերում նսեմացնող կամ սպառնացող արտահայտությունը»: Մտածել ե՞ք, որ Ձեր վերոնշյալ արտահայտություններն ատելություն են պարունակում:

3. Հաշվի առնելով, որ նմանատիպ արտահայտությունները վերածվում են ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների՝ մտացե՞լ եք, որ Ձեր արտահայտություններն ատելության հիման վրա հանցագործությունների կատարման պատճառ կարող են դառնալ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ