04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Իրականում երկրաշա՞րժ էր, թե՞…../վիդեո/

28 տարի անցավ ու արցունքները չեն մարում: Սպիտակի երկրաշարժը դեռ ցնցում է Հայոց աշխարհը.

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել:

Սպիտակի երկրաշարժը դեռ չի մարել, քանի դեռ տնակներում ապրող մարդիկ կան ու այդ հիշողությամբ դաստիարակվող փոքրիկներ:

Ընդամենը 47 վարկյանը կործանեց մի ամբողջ սերնդի երջանիկ մանկություն, պատանեկություն, հասունություն: Ցավը դարձավ գոյատևման հոմանիշ:

28 տարի անց դեռ սրտեր են ծխում:

Սպիտակի երկրաշարժը դեռ առեղծված է ու բազմատեսակ դիտարկումների լաբիրինթում դեռ բաց ու չլրացված հարցեր կան:

Իրականում  երկրաշա՞րժ էր, թե՞…..

Պատրաստեց՝  Լուսին Ղազարյանը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ