27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հատուցեցին ինձ չար՝ բարու փոխարեն, եւ իմ սիրո դիմաց` ատելություն

Ով իմ օրհնութեան Աստուած, մի՛ լռիր, քանզի մեղավորի բերանը` բերանը նենգավորի, բացվեց ինձ վրա:

Խոսեցին իմ մասին նենգամիտ լե­զվով եւ ատելության խոսքերով պա­շարեցին ինձ` հանիրավի մարտնչելով իմ դեմ:

Սիրուս փոխարեն մեղադրեցին ինձ, բայց ես աղոթքի կանգնեցի: Հատուցեցին ինձ չար՝ բարու փոխարեն, եւ իմ սիրո դիմաց` ատելություն:

Նրա դեմ մի չարագործ հանի՛ր, եւ սատանան թսղ կանգնի նրա աջ կողմում: Իր դատաստանից թող նա հանցապարտ  դուրս գա եւ նրա աղոթքը թող մեղք համարվի:

Թող նվազեն օրերը նրա, եւ նրա պաշտոնը թող ուրիշն առնի:  Նրա որդիները թող որբ դառնան , իսկ նրա կինն` այրի: Նրա որդիները թող թափառական շրջեն ու մուրացիկ լինեն, եւ թող նրանք հեռանան իրենց բնակավայրից :

Պարտատերը թող խուզարկի ողջ ունեցվածքը նրա, օտարները թող հափշտակեն վաստակը նրա: Թող ոչ ոք աջակից չլինի նրան, եւ նրա որբերին ոչ ոք չգթա:

Թող նրա որդիները կոտորվեն, եւ նրա անունը թող ջնջվի սերնդի միջից; Թող Տիրոջ առջեւ հիշվեն նրա հոր մեղքերը, եւ նրա մոր մեղքերը չսրբվեն: Թող նրանք ամեն ժամ Տիրոջ առջեւ լինեն, եւ նրանց հիշատակը թող վերանա երկրից, քանզի նա ողորմություն անելը չհիշեց,  հալածեց աղքատ ու տնանկ մար­դուն, որ կործանի նրան, ով խոնարհ է սրտով:

Նա, որ անեծք սիրեց, թող այն իրեն դիպչի, նա, որ չուզեց օրհնություն, թող այն հեռու լինի նրանից: Անեծքը, որ նա հագավ ինչպես հանդերձ , թող ջրի պես լցվի նրա փորը, եւ ձեթի պես՝ նրա ոսկորների մեջ: Թող նրա համար հագնելու զգեստ լինի այն, եւ մեջքին կապելու մ շտական գոտի: Այս է վարձը նրանց, ովքեր բամբասում էին ինձ Տիրոջ առջեւ, եւ ովքեր չարախոսում էին իմ մասին:

Բայց դու, Տե՛ր, Տե՜ր, ինձ հետ վարվի՚ր ինչպես վայել է անվանդ, քանզի քաղցր է ողորմությունը քո: Եւ փրկիր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես, եւ սիրտս խռովված է իմ ներսում:  Ստվերի պես երկարելով սպառվեցի,  եւ թափ տրվեցի ինչպես մարախ: Ծնկներս թուլացան ծոմապահությունից եւ գունաթափվեց մարմինս յուղի պակասից :

Ես նրանց նախատինքը դարձա, տեսան ինձ ու շարժեցին գլուխներն իրենցՕգնի՛ր ինձ, Տե՛ր Աստված իմ, եւ փրկիր ինձ քո ողորմությամբ: Թող իմանան, որ քո ձեռքն այս է, եւ որ Տեր, դու արեցիր այս: Թող նրանք անիծեն, բայց դու օրհնիր, ինձ վրա հարձակվողները թող ամոթահար լինեն, բայց քո ծառան թող ուրախանա քեզնով:

Իմ մասին չարախոսողները թող ամոթ հագնեն եւ իրենց ամոթը թիկնոցի պես կրեն իրենց վրա: Իսկ ես մեծ գոհություն պիտի մատուցեմ Տիրոջն իմ բերանով, բազմությունների մեջ պիտի օրհնեմ քեզ, քանզի նա կանգնեց տնանկիս աջ կողմը, որ փրկի ինձ նրանցից, ովքեր հալածում են ինձ:

Դավթի սաղմոսների գիրք 108

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ