04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 7, 2016

Ազգային ժողովում պատգամավորը հարվածել է լրագրողին

Խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել է hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանին ու հարվածել նրա աչքին: Այս մասին Henaran.am-ին պատմեց լրագրողը: «Ես հարց տվեցի Ռուբիկ Հակոբյանին Դաշնակցության գաղափարական գծի մասին, ինչը Հակոբյանին դուր չեկավ. ինձ սկսեց քաղաքակրթության դասեր տալ։ Ասացի, որ դասեր չտա, ինչից հետո Ռուբիկ Հակոբյանն ասաց՝ արի տեսնենք՝ ով է ում դաս տալիս»: Լրագրողը նշեց, […]

Հայաստանը ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է. Ադամ Շիֆ /վիդեո/

Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, ամերիկահայ համայնքի խնդիրների ու մարտահրավերների, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հետ կապված խնդիրների մասին։

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է  ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Ասում եք՝ ձեզնից ի՞նչ ենք ուզում, ձեզնից ոչինչ չենք ուզում. Շարմազանով (վիդեո)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելւ սահմանադրական պահանջ է: Օրենքի վերաբերյալ բազմաթիվ առաջարկությունների առկայությունը նոր դրական գնահատեց ու Կառավարության ներկայացուցչին հորդորեց աշխատել պատգամավորների հետ: «Սա մեր համակարգաստեղծ օրենքներից մեկն է, առանց կայացած տեղական ինքնակառավարման ու օրենքի մենք չենք կարող խոսել ոչ ժողովրդավարությունից, ոչ այլ արժեքներից: Մենք ապակենտրոնացումն ու ՏԻՄ-երը […]

Մխչյանի ջրանցքում հայտնաբերված հակատանկային արկը եղել է մարտական վիճակում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 09.45-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. դեկտեմբերի 6-ին Մխչյան ջրանցքում Արտաշատի ջրօգտագործողների միության աշխատակիցների կողմից հայտնաբերված (1 հատ ТМ-62M) հակատանկային արկը վնասազերծելու համար Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող գերեզմանատան մոտակայք է մեկնել Վաղարշապատի թիվ N զորամասի խաղաղապահ ինժեներական սակրավորական գումարտակը և Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը […]

Ռամզան Քադիրովին վիրահատել են /վիդեո/

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը Գրոզնիում վիրահատության է ենթարկվել։ Այդ մասին նա ինքն է հայտնել Ինստագրամի իր էջում։ Նա նշել է, որ բժիշկները հեռացրել են սպորտային վնասվածքների հետքերը, որոնք նա ստացել էր ռինգում։ «Ես հայտնվել եմ մեր լավ բժիշկների ձեռքերում, բոլոր խնդիրների միջով անցնելուց հետո կարող եմ ասել՝ մեր բժիշկները ամենալավն են, ամենափորձառուն»,- գրել է նա։ […]

1988-ի դասերը ոչ միայն մենք ենք քաղում, այլև ամբողջ աշխարհը. Նիկոլայ Գրիգորյան

«1988-ի դասերը ոչ միայն մենք ենք քաղում, այլև ամբողջ աշխարհը»,-այսօր  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ ՓԾ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: «Ամբողջ աշխարհը վերափոխվեց Սպիտակի երկրաշարժից հետո և միջազգային կառուցները, կամզակերպությունները, զարգացած երկրները սկսեցին մշակել տարբեր համակարգեր, տարբեր մեխանիզմներ, որպեսզի բնակչության պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնեն:Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունից […]

Անբարոյական է. Արմեն Ռուստամյանն՝ ընտրություններից (վիդեո)

«Այս պահին մեր որոշումները հստակ են, որ մենք ընտրությունների ենք գնալու առանձնաբար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ի հետ միասին են գնալու խորհրդարանական ընտրություններին, թե առանձին: Միաժամանակ, պատգամավորը շեշտեց, որ ոչ մի բան չի բացառվում, իրենք պատրաստ ենք ամենալայն համագործակցության, բայց իրենց հետապնդած նպատակների շուրջ: « «Դաշնակցության» […]

Դաշնակցությունը սփյուռքի ֆինանսավորման հետ խնդիր չունի (վիդեո)

«Նման բան չկա: Մեր կառույցի մեջ անընդհատ փորձեր են կատարում ինչ-որ բաներ գտնել, բայց որևէ պառակտում չկա, որևէ մեկի հետ խնդիր չունենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումները, թե ՀՅԴ-ի սփյուռքի կառույցները չեն ցանկանում ֆինանսավորել նրանց: Պատգամավորը հայտնեց, որ բոլորովին վերջերս է վերադարձել Ավստրալիայի կառույցից, որտեղ ամբողջությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի