27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անբարոյական է. Արմեն Ռուստամյանն՝ ընտրություններից (վիդեո)

«Այս պահին մեր որոշումները հստակ են, որ մենք ընտրությունների ենք գնալու առանձնաբար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ի հետ միասին են գնալու խորհրդարանական ընտրություններին, թե առանձին: Միաժամանակ, պատգամավորը շեշտեց, որ ոչ մի բան չի բացառվում, իրենք պատրաստ ենք ամենալայն համագործակցության, բայց իրենց հետապնդած նպատակների շուրջ:

« «Դաշնակցության» մշտական տոկոսը երբեք չի սասանվել, որովհետև դա հատուկ է գաղափարական կուսակցություններին, այո, կարող է շատ էդպես թռիչքային փոփոխություններ տեղի չեն ունենում, բայց դա շատ կայուն է: Մենք պոպուլիստական հայտարարություններ չենք անում, մենք միշտ ասում ենք այն, ինչ կարող ենք անել»:

Հարցին, թե առանց «Հանրապետական» կուսակցության կարող է ՀՅԴ-ը հաղթահարել շեմը, պատգամավորը պատասխանեց. «Ուրեմն, մենք միշտ էլ հաղթահարել ենք նվազագույն շեմը: Նվազագույն շեմ հաղթահարելու խնդիր չունենք, սկսած պրոցեսների հիման վրա առաջ տանելու խնդիր ունենք»:

Henaran.am_ի հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ դաշինքներ կան, որ ձևավորվում են զուտ խորհրդարան  մտնելու համար, ապա փլուզվում են, նա պատասխանեց. «Խորհրդարան մտնելու համար եթե դաշինք են ձևավորում, նրանք կոնկրետ ծրագորվ պետք է ձևավորվեն, և այդ առումով շատ ավելի լավ է: Կան նախընտրական դաշինքներ և հետընտրական դաշինքներ: Հիմա հետընտրական դաշինքներ, այսպես, թե այնպես, այս նոր Սահամանդրությամբ նախատեսվում են, որովհետև, ի վերջո, պատկերն այս Սահամանդրությամբ լինելու է 33-67 հարաբերակցությամբ: Եվ այս պատկերն արդեն իսկ ենթադրում է, որ միավորումներ պետք է լինեն երկու բևեռում էլ:

Ես կարծում եմ, որ շատ տրամաբանական է, որ եթե այդ միավորումը տեղի ունենում ոչ թե ընտրություններից հետո՝ ժողովրդի թիկունքում, այլ մինչև դա: Ժողովուրդն էլ է հասկանում, որ այս ուժերը միավորված են և պետք չի խաբել ժողովրդին: Ես դա նույնպես համարում եմ ոչ ճիշտ և արդար ազնիվ քվերակություն, երբ ուժն ասում է, թե ես ընդդիմություն եմ, կգամ կոչնչացնեմ բոլորին, բայց ընտրությունից հետո գալիս ու միավորվում է իշխանության հետ, այսինքն՝ սա էլ անբարոյական է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ