06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Դաշնակցությունը սփյուռքի ֆինանսավորման հետ խնդիր չունի (վիդեո)

«Նման բան չկա: Մեր կառույցի մեջ անընդհատ փորձեր են կատարում ինչ-որ բաներ գտնել, բայց որևէ պառակտում չկա, որևէ մեկի հետ խնդիր չունենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումները, թե ՀՅԴ-ի սփյուռքի կառույցները չեն ցանկանում ֆինանսավորել նրանց: Պատգամավորը հայտնեց, որ բոլորովին վերջերս է վերադարձել Ավստրալիայի կառույցից, որտեղ ամբողջությամբ լիարժեք հավանություն է ստանում իրենց վարած քաղաքականությունը:

«Բոլոր խնդիրները քննարկել ենք, հանդիպել ենք համայնքի հետ և ընդլայնված կարգով մեր ընկերների հետ: Որևէ նման հարց գոյություն չունի: Ինչ վերաբերում է Դաշնակցությանն, ապա Դաշնակցությունը մշտապես ֆինանսավորվում է այն նույն օրինական ձևով, ոնց որ մշտապես ֆինանսավորվել է»,-շեշտեց նա: Ա. Ռուստամյանը հավելեց, որ ջանքեր չեն գործադրում՝ զարտուղի ճանապարհով լրացուցիչ միջոցներ ձեռք բերելու համար, հաշվի են առնում նաև այն փաստը, թե ինչ ճանապարհով են ֆինանսավորում ձեռք բերում, որը կարող է խաղալ պատվի հետ: «Եվ հաշվի առնելով այդ փաստը՝ մենք ամեն տեսակի ֆինանսավորում չէ, որ ձեռք ենք բերում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ