26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

1988-ի դասերը ոչ միայն մենք ենք քաղում, այլև ամբողջ աշխարհը. Նիկոլայ Գրիգորյան

«1988-ի դասերը ոչ միայն մենք ենք քաղում, այլև ամբողջ աշխարհը»,-այսօր  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ ՓԾ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:
«Ամբողջ աշխարհը վերափոխվեց Սպիտակի երկրաշարժից հետո և միջազգային կառուցները, կամզակերպությունները, զարգացած երկրները սկսեցին մշակել տարբեր համակարգեր, տարբեր մեխանիզմներ, որպեսզի բնակչության պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնեն:Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունից հետո, 1991թվականին մեր երկիրն իր առաջին քայլերից մեկը համարեց բնակչության պաշտպանության համակարգի ստեղծումը, սկզբում ստեղծվեց սեյսմիկ պաշտպանության ծառայությունն, այնուհետև արտակարգ իրավիճակների վարչությունը: Այսօր ԱԻՆ-ը մեկ հարկի տակ է հավաքել կանխատեսման, կանխարգելման, արձագանքման և հետևանքների վերացման տարբեր ստորաբաժանումներ»,-նշեց Նիկոլայ Գրիգորյանը:

Սպիտակի երկրաշարժի գլխավոր դասերից ԱԻՆ պաշտոնյան առանձնացրեց սեյսմիկ վտանգ հասկացողության գնահատումը, որը մինչ այդ սխալ էր արված. «Հաշվառված էր, որ մեզ մոտ առավելագույնը կարող էր լինել մինչև 7 բալ երկրաշարժ, սակայն փորձը ցույց տվեց, որ դա կարող է լինել մինչև 9-10 բալ: Սպիտակի երկրաշարժն ընդերքում 7 մագնիտուդ էր, երկրի վրա այն դրսևորվեց մինչև 9-10 բալ: Մեզ մոտ սխալ էին գնահատված նաև սեյսմիկ ռիսկերը. այսինքն՝ ինչ հետևանքներ կարող են լինել, ինչպես կարելի է կառավարել, մարդկանց փրկել ու որոնողական աշխատանքներ կատարել»:

Նիկոլայ Գրիգորյանը մանրամասնեց, որ երկրի ընդերքում անջատվող էներգիան չափվում է մագնիտուդներով, իսկ երկրի մակերեսին տեղի ունեցող երկրաշարժի ուժը՝ բալերով.« Այսօր մեր երկրում գնահատված է սեյսմիկ վտանգը, մշակված են սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման աշխատանքային պլաններ: Տեխնիկապես հագեցվել է Գառնիի դիտակայանը, որը աշխարհում եզակի թեքաչափ, հարթաչափ ու հողի շարժումն արձանագրող սարք է»,-հավելեց Նիկոլայ Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ