26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2016

Հրդեհ՝ Դալմա Գարդեն Մոլի մոտակայքում

Նոյեմբերի 15-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեյացնում են ԱԻՆ մնամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.10-ին, մարվել՝ 01.16-ին: Այրվել է «BMW» մակնիշի 09 SL 236 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Շ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Գերազանց վերջաբան. Փաստ

Պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մտնելու ծրագրերը տապալվեցին, և Վիկտոր Դալլաքյանը կուսակցաշինության հարցում «մենակ ու որբ» մնաց: Խոսակցություններ եղան, թե Սեյրանին հասկացրել են, որ իր դեմ կոմպրոմատներ կան և այլն: Բայց անցյալ շաբաթավերջին սրընթաց զարգացումներ եղան: Թերթի աղբյուրի տվյալներով` Օհանյանի մտերիմ ընկերներից երեքը նախ հանդիպել են ՀՀ նախագահին գեներալի հետ հաշտության եզրեր գտնելու […]

«Պետք չէ դա խառնել այս լուսավոր գաղափարի հետ»

«Միանշանակ, դրական եմ վերաբերվում այս գաղափարին: Զարմանում եմ՝ ինչու են այս գաղափարն այդքան քննարկում: Անշուշտ, հասկանում եմ այն մտահոգությունը, որ որոշ մարդիկ ասում են՝ ինչու է հավասարության նշան դրվում բոլորի միջև: Բայց բոլորս պիտի հասկանանք՝ այդ հավասարության նշանը վերաբերում է մինիմալին, իսկ մաքսիմալի մասին խոսելով պետք է նշենք՝ եթե մեկը կունենա հնարավորություն, ու կկարողանա բանակին […]

«Կառավարությունն այլ ելք չունի բացի զգուշավոր լինելուց»

Պետական պարտքի հետ կապված զգուշավորություն է պետք ցուցաբերել, կառավարությունն այլ ելք չունի բացի զգուշավոր լինելուց: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ հիշատակելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի այն հայտարարությունը, թե պետական պարտքի ու ՀՆԱ-ի հարաբերակցությունն արդեն գերազանցում է 50 տոկոսը: «Պարտքը պետք է սպասարկել, իսկ պարտքի սպասարկումն անընդհատ ավելի ու […]

Ճոխ նվերներով. Հայկական Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է ճոխ գնումներ անել: Կառավարությունը հոկտեմբերի 25-ին 864 հազար դրամով «Մանգասար» ընկերությունից գնել է մի նկար: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն` նկարի հեղինակը Ցոլակ Ազիզյանն է: Կառավարությունն այդ նկարը գնել է Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների խորհրդի նիստին ՀՀ-ի մասնակցելու առիթով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-28-ը վարչապետ Կտրեն Կարարդետյանն աշխատանքային այցով մեկնել էր Սինսկ մասնակցելու` […]

«Երեք մատի կոմբինացիա». Առավոտ

Իհարկե, ճաշակին ընկեր չկա, բայց ես երեք մատի կոմբինացիա ցույց չէի տա, երբ խոսքը, թեկուզ միջնորդավորված, գնում է զոհված եւ վիրավոր զինվորների մասին: Միեւնույն է` դրա մեջ ինչ-որ ցինիզմ, այնուամենայնիվ, կա: Հասկանում եմ, որ այդ ժեստն ուղղված է ոչ թե զինվորներին, այլ  այլ «թալան­չիներին», «լափողներին», «գող-ավազակներին» «ժո­ղովրդական ցասման» այն բոլոր թիրախներին, որոնց մասին խոսակցություն է […]

Երրորդ համաշխարհային պատերազմ. Հոգեբանական, թե՞ տոտալ պատերազմ

Երրորդ համաշխարհային պատերազմը՝ Սառը պատերազմի տեսքով, արդեն իսկ ընթանում է տեղեկատվական, տնտեսական դաշտում, սակայն գերտերությունները դրա մասին չեն բարձրաձայնում, քանի որ այն դեռ թեժ փուլ չի թևակոխել: Սիրիայի նախագահ Ասադն «Կոսմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել էր, որ օդում զգացվում է երրորդ համաշխարհային պատերազմի հոտը:  Նրա կարծիքով՝ աշխարհը գտնվում է սառը պատերազմի իրավիճակում և այն կարող […]

Լուրջ կասկածներ. Ժամանակ

Մինչ Հայաստանում բուռն քննարկումներ են ծավալվում իշխանության նախաձեռնությամբ Աժ ներկայացված 1000 դրամների պարտադիր գանձման մասին օրինագծի շուրջ, Ռուսաստանի Դաշնության նախագահը հավանության է արժանացրել ՌԴ կառավարության առաջարկը` հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ: Պուտինը հանձնարարել է արտաքին գործերի եւ պաշտպանության Նախարարներին հայկական կողմի հետ բանակցել եւ ստորագրել այդ համաձայնագիրը: Ինչ է նշանակում հայ-ռուսական բանակցություն, […]

Եվրամիության արտգործնախարարների նիստում կքննարկվի Թուրքիայի հարցը

Այսօր Բրյուսելում տեղի կուենա Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որի օրակարգում կլինեն նաև Թուրքիայի վերջին ներքաղաքական զարգացումները: Այս մասին տեղեկացնում է «BBC Türkçe»-ն: Երկօրյա նիստի ընթացքում կքննարկվեն նաև ԵՄ-ՆԱՏՕ փոխհարաբերությունները, Սիրիայի և Ուկրաինայի հիմնահարցերը: Ակնկալվող նիստի վերաբերյալ ԵՄ պաշտոնակայքում տեղ գտած հայտարարության մեջ ԵՄ-ը խորին մտահոգություն է հայտնել Թուրքիայում  տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի