27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երրորդ համաշխարհային պատերազմ. Հոգեբանական, թե՞ տոտալ պատերազմ

Երրորդ համաշխարհային պատերազմը՝ Սառը պատերազմի տեսքով, արդեն իսկ ընթանում է տեղեկատվական, տնտեսական դաշտում, սակայն գերտերությունները դրա մասին չեն բարձրաձայնում, քանի որ այն դեռ թեժ փուլ չի թևակոխել:

Սիրիայի նախագահ Ասադն «Կոսմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել էր, որ օդում զգացվում է երրորդ համաշխարհային պատերազմի հոտը:  Նրա կարծիքով՝ աշխարհը գտնվում է սառը պատերազմի իրավիճակում և այն կարող է զարգանալ:

Ուղղակի հարցն այլ է. արդյո՞ք սառը պատերազմը կվերածվի տաքի՝ համաշխարհային պատերազմի: Տաք պատերազմը պետությունների հակամարտություն է, իսկ սառը պատերազմը վերաբերում է ազգերի միջև տնտեսական, քաղաքական և ռազմական մրցակցության առանց փաստացի պայքարի՝ այն կարելի է որակել հոգեբանական պայքար: Սառը պատերազմի ժամանակ, պետությունների թշնամանքը լարված մթնոլորտ է ստեղծում, որն էլ կարող է վերածվել արյունահեղության:  Այլ կերպ ասած՝ համաշխարհային պատերազմ նշանակում է ՝ «տոտալ պատերազմ»:

Երրորդ համաշխարհային պատերազմը թեժ փուլ կթևակոխի հետևյալ սցենարների դեպքում.

ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հակամարտության պատճառով. երկու պետությունները տնտեսական պատժամիջոցների պատերազմ են մղում:

Սիրիայի պատերազմի պատճառով, որտեղ իրավիճակը թևակոխել է աղետալի փուլ: Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կարող են աշխարհը մղել դեպի համաշխարհային պատերազմ, եթե Սիրիայի հակամարտությունը չկարգավորվի:

Պատերազմը  կարող է սկսվել ահաբեկչական խմբավորումների և  քաղաքակիրթ պետությունների միջև: ԻԼԻՊ-ի ռազմական հզորությունը գնալով ավելի է մեծանում և ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանց ապստամբյալների թիվը հասնում է 2 միլիոնի: Պատերազմի դեպքում կներգրավեն եվրոպական, Միջին Արևելքի, Ասիայի, Աֆրիկայի  գրեթե բոլոր երկրները:

Հյուսիսային Կորեան մեկ անգամ չէ, որ հայտարարում է, թե պատրաստ է միջուկային զենք կիրառել ընդդեմ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի: Հյուսիսային Կորեայի նախագահը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն սկսի  ռազմական սադրանք, ապա պետք է ուժգին հարված հասցնի ամերիկյան բազաների ողղությամբ: Այս դեպքում պատերազմի մեջ կներգրավվեն եվրոպական բոլոր երկրները և ՌԴ-ն:

ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո մամուլում լուրեր են շրջանառվում, որ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալու պատճառով աշխարհն ավելի խոցելի կդառնա: Պատերազմի հավանակնությունը մեծ է, ՆԱՏՕ-ի ապագան՝ կասկածելի. Սպառնալիք կա, որ երկար տարիներ գոյություն ունեցող արևմտյան դաշինքները կմասնատվեն և գլոբալ առևտրային գործարքները կդադարեն գոյություն ունենալ:

Մտավախություն կա, որ միջուկային ձգանը հիմա ազատ հոգու տեր մարդու ձեռքում է (խոսքը Թրամփի մասին է), ով պնդում է, որ իր ուժը նրա ականխատեսսլիությունում է և պարծենում, որ կկարողանա ԻԼԻՊ-ը ոչնչացնել:

Վերոնշյալ թեզերից հետո մի բան ակնհայտ է, որ աշխարհը թևակոխել է սառը պատերազմի փուլ, որքան էլ փորձեն պաշտոնական մակարդակով դա հերքել:  Օրինակ, եթե ամուսնական զույգը խոսում է ամունալուծության մասին, ապա դա նշանակում է, որ նրանք արդեն ամուսնալուծության շեմին են:  Սա տիպիկ բնորոշումն է երրորդ համաշխարհային պատերազմի: Երբ ՌԴ-ն ու ԱՄՆ խոսում են սառը պատերազմի մասին, ապա դա նշանակում է, որ այն արդեն իսկ սկսվել է:

Հրաչուհի Հայրապետյան

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ