26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2016

Գյուրզա օձը մտել էր հարկային տեսչություն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 27 հասցեում՝ «Շենգավիթ» հարկային տեսչությունում, օձ են բռնել (տարայի մեջ է). անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուրզա տեսակի օձը տեղափոխել են անվտանգ տարածք:

«Այս ամենի մեջ քաղաքական խարդավանքների հոտ է գալիս»

«Վստահություն չլինելը հարցի մյուս կողմն է, իսկ ինչ վերաբերում է, թե արդյոք պետք է, արդյոք տեղին է, իհարկե, պե՛տք է և տեղի՛ն է։ Ես կողմ եմ և կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ տոկոսային հարաբերությամբ լիներ, այսինքն՝ շատ աշխատավարձ ստացողը կվճարեր շատ, քիչ աշխատավարձ ստացողը՝ քիչ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց […]

«Խելքը տարիքի մեջ չի, էլի». ով կդառնա Սերժ Սարգսյանի տեղակալը (վիդեո)

«Եթե մամուլն է որոշում՝ ում պիտի նշանակեն, ես չգիտեմ: Իմ իմանալով՝ մամուլը չի որոշում, նշանակում կամ հանում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե ՀՀԿ համագումարից հետո վարչապետ Կարեն Կարապետյանն է լինելու ՀՀԿ փոխնախագահ հենց Ռ. Զոհրաբյանի փոխարեն: Վերջինս ասաց, որ այս հարցը կուսակցության գործադիր մարմնի նիստում […]

Պարզվել է, ով է «Սասնա ծռեր»-ի դիպուկահարը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ կազմակերպված խմբի կողմից, զենքի գործադրմամբ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող […]

«Ուշադրությամբ հետևում եմ իրադարձություններին, հետևում է ամբողջ կուսակցությունը»

«Վոլոդյա Ավետիսյանին էլ են խարդախության մեղադրանք ներկայացրել և ձերբակալել, Անդրիաս Ղուկասյանին էլ են ձերբակալել, Աբդուլլահ Օջալլանին էլ են ձերբակալել և այլն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե խարդախության մեղադրանքով 4 տարվա ազատազրկման Է դատապարտվել «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը։ Հարցին՝ միտումնավոր է արված սա, քաղաքական […]

Պուտինը շուրջկալեց Թուրքիան. թուրքական կայքի անդրադարձը հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծմանը

Թուրքական լրատվական դաշտում մեծ արձագանք է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած համաձայնագիրը, որով հավանություն է տրվել Կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական միացյալ զինուժի ստեղծմանը: Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը  գրում է, որ Ուկրաինայից ու  Սիրիայից հետո Ռուսաստանն իր ազդեցությունը ուժեղացնում է նաև Կովկասում : «Հայաստանի պաշտպանական ռազմավարության մեջ պայմանագրի մակարդակով ներկայություն ունեցող Ռուսաստանը շրջապատել է Թուրքիան»,- գրում […]

«Որտե՞ղից իրենց այդ աստղաբաշխական ունեցվածքները»

ԱԺ-ն մեկնարկեց իր աշխատանքները և խորհրդարանականները քննարկում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանին, նշեց, թե Հայաստանում չկա մի քաղաքացի, ով դեմ է բանակին ու զինվորին […]

Վիճաբանություն եւ դանակահարություն Մարալիկում. տուժել է 4 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի նոյեմբերի 12-ին Մարալիկում 3 անձի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է։ 2016 թ. նոյեմբերի 12-ին կտրած-ծակած վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մարալիկ քաղաքի երեք […]

Այս մաքրամաքուր գաղափարը վերկուսակցական է. Շարմազանով (վիդեո)

«Հարցը, որ քննարկում ենք, անչափ կարևոր է ՀՀ-ի, Արցախի հանրապետության և ամբողջ հայ ազգի համար»,-այսօր Ազգային ժողովում «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ որպեսզի ունենանք ամբողջական պատկեր այս հարցի քննարկման համար, պիտի մի քանի հարցեր հնչեցվեն: «Արցախի ու ՀՀ-ի համար անվտանգության խնդիրները շարունակո՞ւմ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի