21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Այս ամենի մեջ քաղաքական խարդավանքների հոտ է գալիս»

«Վստահություն չլինելը հարցի մյուս կողմն է, իսկ ինչ վերաբերում է, թե արդյոք պետք է, արդյոք տեղին է, իհարկե, պե՛տք է և տեղի՛ն է։ Ես կողմ եմ և կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ տոկոսային հարաբերությամբ լիներ, այսինքն՝ շատ աշխատավարձ ստացողը կվճարեր շատ, քիչ աշխատավարձ ստացողը՝ քիչ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Արթուր Գևորգյանը՝ խոսելով ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքների համար 1000-ական դրամ գանձելու նախագծից:

Անդրադառնալով այն տեսակետին, որ հասարակությունը պահանջում է բանակի հաշվին հարստացած գեներալների գումարները վերադարձնել բանակին՝ պատգամավորն ընդգծեց, որ այս հարցի շուրջ սխալ կարծիք է ձևավորվել.«Եթե գեներալը հարստացել է բանակի հաշվին, դա նորմալ է: Եթե գեներալը հարստացել է բանակի հաշվին, ապա կան պատկան մարմիններ, որոնք պարտավոր են զբաղվել դրանով»:

Ըստ նրա՝ լրագրողները ստեղծում են հասարակական կարծիք, որ գեղեցիկը, հաջողակը և հարուստը դիտվում է որպես վատ։ «Ստեղծվում է մթնոլորտ, երբ թացը չորից չի տարբերվում։ Համաձան եմ, որ կան չարաշահող պաշտոնյաներ, որոնք հարստացել են ոչ ճիշտ ճանապարհով, դրանցով պետք է զբաղվեն պատկան մարմինները, բայց նորմալ է, որ հասարակության մեջ պետք է լինեն հաջողակներ, հարուստ մարդիկ, և պետք չի չարությամբ լցվել նրանց նկատմամբ», – ասաց նա։

Հարցին, թե արդյոք ճիշտ է, որ իր անունով ԱՄՆ-ում գրանցված անշարժ գույք կա, որի մասին վերջին օրերին գրել էր մամուլը,  Արթուր Գևորգյանն ասաց.

«Եթե իմն է, ես ձեզ հյուր եմ հրավիրում։ Ընտրությունները մոտենում են։ Ես հասկանում եմ, որ այս ամենի մեջ քաղաքական խարդավանքների հոտ է գալիս։ Ես 20 տարի մեծ սպորտում եմ եղել, եթե կան մարդիկ, ովքեր նախանձում են ինձ, ցանկանում եմ, որ նույն ճանապարհով իրենք անցնեն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ