01 Մարտի, Saturday, 2025
KFC

Պուտինը շուրջկալեց Թուրքիան. թուրքական կայքի անդրադարձը հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծմանը

Թուրքական լրատվական դաշտում մեծ արձագանք է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած համաձայնագիրը, որով հավանություն է տրվել Կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական միացյալ զինուժի ստեղծմանը:

Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը  գրում է, որ Ուկրաինայից ու  Սիրիայից հետո Ռուսաստանն իր ազդեցությունը ուժեղացնում է նաև Կովկասում :

«Հայաստանի պաշտպանական ռազմավարության մեջ պայմանագրի մակարդակով ներկայություն ունեցող Ռուսաստանը շրջապատել է Թուրքիան»,- գրում է կայքը`ավելացնելով.

«Այն պարագայում, երբ ԱՄՆ-ում նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, որը կողմնակից է Սիրիայում ընդդիմադիրներին ցույց տրվող աջակցության դադարեցմանը, Ռուսաստանը Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում ռազմավարական հաղթանակներ է տանում Արևմուտքի նկատմամբ: Ռուսական իշխանությունները Ուկրաինայում Ղրիմի անեքսիայից ու Սիրիայում ռազմաբազաները ավելացնելուց հետո այժմ էլ  միացյալ ռազմական ուժեր ձևավորելու նպատակով պայմանագիր է ստորագրել Հայաստանի հետ: Բուլղարիայում և Մոլդովայում էլ ընտրություններում հաղթել են ռուսամետ ուժերը»:

Ըստ թուրքական աղբյուրի տեղեկությունների` հիշյալ պայմանագրի համաձայն ստեղծվելիք միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվելու է Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի կողմից Ռուսաստանի հաստատմամբ, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ հրամանատարությունն անցնելու է ռուսական կողմին:

«Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանը պաշտպանելու է Հայաստանի սահմանները արտաքին վտանգներից: Ներկայումս Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված է ռուսական ռազմաբազա»,- հավելում է թուրքական լրատվամիջոցը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ