10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 1, 2016

Մխիթարյանն ու իր ակումբակիցները մանկական հիմնադրամին նվիրաբերել են 215 հազար ֆունտ

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու մարզիչները  մասնակցել են ՅՈւՆԻՍԵՖ-ի ակումբային հիմնադրամի ավանդական երեկոյին եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին փոխանցել են 215 հազար ֆունտ ստերլինգ, հաղորդում է dailymail-ը: Երեկոյին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նվիրաբերել է 14 հազար ֆունտ եւ 16 հազար ֆունտ արժեքով ժամացույցը: 2000 թվականից անցկացվող այս […]

«Մաշան եւ արջը» ճանաչվել է երեխայի հոգեկան աշխարհի համար ամենավտանգավոր մուլտֆիլմը

Ռուս գիտնականները ուսումնասիրություններ են արել՝ պարզելու համար, թե որ մուլտֆիլմերն են բացասական ազդեցություն թողնում երեխայի հոգեկան աշխարհի վրա։ Գիտնականները եզրահանգել են, որ ամենավտանգավոր ազդեցություն երեխաների վրա թողնում է ճանաչված ու շատ փոքրիկների կողմից սիրված «Մաշան եւ արջը» մուլտֆիլմը։ Նրանք գտնում են, որ մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին իրեն միշտ վատ է պահում, կամակորություններ անում, ինչ մտքով անցնում […]

9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել պետությանը խոշոր վնաս հասցնելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված եւ քննվող քրեական գործի մասին: Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ մի շարք քաղաքացիներ, գիտակցելով, որ իրենց անվամբ որեւէ գույք հաշվառված չէ եւ չունեն մշտական եկամուտներ ու պարտադիր վճարման […]

Սարի թաղի գործով նախաքննությունն ավարտվեց

Քննչական կոմիտեի՝ Երեւանի քննչական վարչության վարույթում ավարտվել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 3 մեղադրյալների մասով նախաքննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ Կոմիտեի հաղորդմամբ, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 3 անձի` Ժ.Ավետիսյանին, Հ.Բոյաջյանին եւ Ա.Ադամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական […]

«Մանչեսթեր Սիթի»-«Բարսելոնա». բուքմեյքերական կանխատեսումներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ մրցափուլում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Բարսելոնային», որին նախորդ տուրում պարտվել է 0:4 հաշվով: William Hill բուքմեյքերական գրասենյակը կատալոնական ակումբի հաղթանակը գնահատում է 2.50 գործակցով, իսկ անգլիացիներինը՝ 2.80: Ոչ ոքիի գործակիցը 3.50 է: Այսօր՝ նոյեմբերի 1-ին կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 2008–2012-ը գլխավորել է «Բարսելոնան»:

Սեռափոխ եղած տղամարդու հետ ամուսնացած երիտասարդին սպանել են ամուսնությունից հետո /ֆոտո/

Դաղստանցի Ադամ Ալիեւը վերջերս սեռափոխ է եղել՝ վերածվելով կնոջ, որպեսզի կարողանա ամուսնանալ տղամարդու հետ։ Այժմ զլմ-ները տեղեկություններ են տարածել, որ նա հարսանիքից հետո դաժանաբար սպանվել է։ РЕН-ТВ-ի տվյալներով՝ 25-ամյա Ադամ Ալիեւն ապրել է Դաղստանի Չոնտաուլ գյուղում եւ այս տարվա հոկտեմբերին պաշտոնապես դարձել է Ռաինա անունով կին։ Միջադեպից հետո ավանդապաշտ Դաղստանում իսկական խառնաշփոթ է եղել, տղայից […]

35-ամյա Սյուզաննան բերման է ենթարկվել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանման սրահում, հայտնաբերել և բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սյուզաննա Ա.-ին, որը օգոստոսի 22-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Դիլիջանի լեռնանցքում երթևեկությունն ամբողջությամբ վերականգնված է

Դիլիջանի լեռնանցքում  տեղումները դադարել են։ Դիլիջանի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Հաղարծին» ՓԲ  ընկերության ճանապարհաշինարարների, ԱԻՆ-ի և Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված  լայնածավալ աշխատանքների արդյունքում  երթևեկությունը Դիլիջանի լեռնանցքում ամբողջությամբ վերականգնված է։ Ճանապարհաշինարարներն աշխատում են 24 ժամյա արտակարգ ռեժիմով։ Այս պահին իրականացվում են ճանապարհահատվածի լայնացման աշխատանքներ։ Գիշերվա ընթացքում ևս աշխատանքները կշարունակվեն՝  ճանապարհը լիարժեք երթևեկելի պահելու համար։ Մեկ անգամ ևս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված