26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 1, 2016

Զանգահարել ու խոսել եմ. մարզպետը՝ Վարդենիսի քաղաքապետի ծեծից

Օրերս լուրեր տարածվեց, որ Գեղարքունիքի մարզի Վարդեսնիս քաղաքի ղեկավարին՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին, իր իսկ աշխատասենյակում ծեծել են: Սակայն, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե  նման տեղեկություն չունի: Սակայն դիտարկմանը, թե  իր մարզում քաղաքապետ են ծեծում, իսկ ինքը տեղյակ չէ, նա այլ կերպ արդեն արձագանքեց, թե ծեծելու հանգամանքից տեղյակ չէ, քանի […]

Զարզանդ Գաբրիելյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն. Սյունիքի մարզպետ (վիդեո)

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի խոսքով՝ Սյունիքի մարզում այսօրվա կարևորագույն խնդիրները դպրոցների վերանորգումների, էներգաջեռուցման և համայնքների ջրամատակարարման խնդիրների լուծումն է։ Այս մասին մարզպետն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Անդրադառնալով մարրպետարանի աշխատակազմին՝ մարզպետը նշեց, որ մարզպետարանի աշխատակիցների 90 տոկոսը շարունակում են աշխատել իրենց տեղերում։ «Արդեն փոփոխվել են և կփոփոխվեն այն մարդիկ, ովքեր ոչ իրենց տեղում են […]

Հանուն առողջությա՞ն, թե՞ կենդանիների․այսօր բուսակերների համաշխարհային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 1-ին,  բուսակերների կամ Վեգանների համաշխարհային օրն է: Այն նշվում է 1994-ի նոյեմբերի 1-ից, երբ Վեգանների ընկերությունը նշեց իր 50-ամյակը: Վեգանը բուսակեր բառի անգլերեն թարգմանության կրճատ ձևն է, այսպես են անվանում այն մարդկանց, ովքեր հրաժարվում են կենդանական ծագում ունեցող ուտելիքներից կամ հագուստից: Բուսակերներից շատերը հիմականում հրաժարվում են միայն մսից։ Իսկ ահա ավանդապաշտ բուսակերները՝ վեգանները, […]

Որտեղ է Ծառուկյանի փեսան՝ Կոտայքի մարզպետը

ՀՀ Ազգային Ժողովում շարունակվում է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի շուրջ քննարկումները: Խորհրդարան են եկել մարզպետները: Սակայն ներկա չէ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:  Կարապետ Գուլոյանի տեղակալ Կարեն Մարգարյանից լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչու մարզպետն անձամբ չի ներկայացել բյուջեի քննարկմանը: «Ինքը պետք է մասնակցեր, նախապես պլանավորված էր, պարզապես չնախատեսված […]

Դուք ավելի լավ կիմանաք. Արարատի մարզպետը՝ հրաժարականի հավանականությունից (վիդեո)

Արարատի մարզի բյուջեն 2017 թվականին կճրատվելու է 2 միլիոն դրամով: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ տնտեսում է եղել նախորդ տարի էլեկտրաէներգիայի սպառման հետ կապված: Հարցին, թե մարզպետների փոփոխություն է ընթանում, Սյունիքի մարզպետը լքեց պաշտոնը, արդյոք իրեն վտանգի տակ է համարում, նա ասաց. «Դուք ավելի լավ […]

26 ամյա Հովսեփը հետախուզվում էր

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Հովսեփ Ս.-ն։ Նա սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Յուրացնելը կամ վատնելը՝ խոշոր չափերով):

Քարաթափում՝ Գնդևազ – Ջերմուկ ճանապարհին

Քարաթափման հետևանքով Գնդևազ – Ջերմուկ ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երևան – Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի Գնդևազ – Ջերմուկ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 10 խմ ծավալով: Ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի: Այս պահին նշված ճանապարհահատվածը սպասարկող […]

Փորձառու Քլինթոն vs բինզեսմեն Թրամպ. Մարտահրավերներ, որոնց առջև կանգնելու է ԱՄՆ հաջորդ նախագահը

ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ ու աշխարհը հետևում է, թե ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը:  Մի շարք հարցումներ ցույց են տալիս, որ հաղթելու է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ ներկայիս նախագահն արդեն իսկ քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին: Օբաման հայտարարել է, որ Քլինթոնը երբևէ առաջադրված լավագույն թեկնածուն է նախագահի պաշտոնի […]

Հանգուցալուծումը տեսնում ենք միայն խաղաղ ճանապարհով. Բելգիայի Սենատի նախագահ

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյի և ԱԺ նախագահ Գալուստ Սահակայնի հանդիպումը, որից հետո ԱԺ նախագահն ու Բելգիայի Սենատի նախագահը լրագրողների համար հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ Գալուստ Սահակյանը հատկապես կարևորեց երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը։ «Հանդիպման ժամանակ մենք անդրադարձել ենք ԼՂ հակամարտության գործընթացին և փաստել, որ ՀՀ-ն հարցի լուծումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի