27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զարզանդ Գաբրիելյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն. Սյունիքի մարզպետ (վիդեո)

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի խոսքով՝ Սյունիքի մարզում այսօրվա կարևորագույն խնդիրները դպրոցների վերանորգումների, էներգաջեռուցման և համայնքների ջրամատակարարման խնդիրների լուծումն է։ Այս մասին մարզպետն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Անդրադառնալով մարրպետարանի աշխատակազմին՝ մարզպետը նշեց, որ մարզպետարանի աշխատակիցների 90 տոկոսը շարունակում են աշխատել իրենց տեղերում։

«Արդեն փոփոխվել են և կփոփոխվեն այն մարդիկ, ովքեր ոչ իրենց տեղում են և ոչ էլ մասնագետներ»,-ասաց նա։  Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Գաբրիելյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն: Վահե Հակոբյանն ասաց, որ այս ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել Սուրիկ Խաչատրյանի հետ, սակայն աշխատանքային հարցեր չի քննարկել:

Խոսելով առաջիկա քայլերի մասին՝ Վահե Հակոբյանը նշեց, որ շուտով Սյունիքում կգործի «Զարգացման և ներդրումների հիմնադրամ», որը կառավարության որոշմամբ՝ կից կաշխատի մարզպետարանի հետ և իր վրա կվերցնի դիֆիցիտների փակման հարցը։ Վահե Հակոբյանը հրաժարվեց գնահատական տալ Սյունիքի նախկին մարզպետի անվան հետ կապված սկանդալներին և նրա որդու կողմից կատարած արարքներին՝ ասելով, որ համապատասխան մարմիններն այս մասով իրենց գնահատականները տվել են։

Հարցին, թե կարող է նա արդյոք Սուրիկ Խաչատրյանի նման ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության համար ձայներ ապահովել՝ մարզպետը նշեց. «Ես անկուսկացական եմ և իմ առջև նման խնդիր դրված չէ»,-ասաց նա։ Իսկ դիտարկմանը՝ պատրաստվում է ներգրավվել խորհրդրանական ընտրություններում, ասաց. «Հիմա ոչինչ չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա»։

Վահե Հակոբյանը վստահեցնում է նաև, որ մարզում բարոյահոգեբանական մթնոլորտը գերազանց վիճակում է: «Բացարձակ ծանր մթնոլորտ այսօր չկա, նորմալ աշխատանքային մթնոլորտ է»,- ասաց Հակոբյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ