15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Որտեղ է Ծառուկյանի փեսան՝ Կոտայքի մարզպետը

ՀՀ Ազգային Ժողովում շարունակվում է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի շուրջ քննարկումները: Խորհրդարան են եկել մարզպետները: Սակայն ներկա չէ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:  Կարապետ Գուլոյանի տեղակալ Կարեն Մարգարյանից լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչու մարզպետն անձամբ չի ներկայացել բյուջեի քննարկմանը: «Ինքը պետք է մասնակցեր, նախապես պլանավորված էր, պարզապես չնախատեսված փոփոխություն տեղի ունեցավ իր աշխատանքային օրակարգում, դրա համար ես եմ եկել»,- ասաց Մարգարյանը:

Հարցին, թե ավելի կարևոր գործ ուներ, քա՞ն բյուջեի քննարկումը, նա արձագանքեց, թե հարկ չկա գործերը կարևոր և պակաս կարևորի բաժանել: «Պարզապես պաշտոնյայի աշխատանքային օրվա գրաֆիկում հնարավոր է որոշակի չնախատեսված հիմքով փոփոխություն, այդ իսկ պատճառով ինքս եմ ներկայացնելու պարոն Գուլոյանի փոխարեն»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ