26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 1, 2016

Մոտ 31 դատախազ աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ Գլխավոր դատախազությանը 2017 թվականի պետական բյուջեով հատկացվելու է 4 մլրդ դրամ, որից 89 տոկոսը ծախսվելու է աշխատավարձերի վրա: Այս մասին այսօր խորհրդարանում բյուջեի քննարկմանն ասաց Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Համայակ Նավասարդյանը: Նա նշեց, որ հիմնական խնդիրը պայմանավորված է կենսաթոշակների հետ, 30-31 դատախազ եկող տարվա հունվարի մեկից արդեն ներկայացնելու է վերջնահաշվարկի դիմում՝ աշխատանքից ազատվելու ու թոշակի անցնելու […]

«Մեծ թվով քրեական գործեր են քննվել, որոնցում պաշտոնատար անձինք են ներգրաված»

Հատուկ քննչական ծառայությունը Բաղրամյան 26-ից կախվածության մեջ չէ. այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, թե իրավապահ մարմինները կառավարվում են մեկ կետից: Դիտարկմանը, թե ՀՔԾ-ում հարուցվում են քրեական գործեր այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ, սակայն խոշոր «ձկներին» այդպես էլ բռնել կառույցին չի հաջողվում, նա արձագանքեց. «Ձեր դիտարկմանը համաձայն […]

«Արդեն բանը բանից անցել է»

ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի դուստրը` Անի Ներսիսյանը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին` նշելով, որ դիմում է գրել և  հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, որտեղ դասախոսում էր: Ստորև ներկայացնում ենք Անի Ներսիսյանի բաց նամակը: «Հարգելի՛ պարոն Կարապետյան և պարոն Մկրտչյան,  հարցը, […]

Տվեք ինձ իմ երեխային. կանայք գրավել են ԴԱՀԿ-ի շենքը

ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ  այսօր առավոտից ընթանում է  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի  կազմակերպած ակցիան: Ակցիայի նպատակն է բարձրաձայնել և հանրայնացնել երեխաների խնամքի հետ կապված դատական վճիռների կատարման հարցերը, որոնք ԴԱՀԿ ծառայության թերի աշխատանքի պատճառով ի կատար չեն ածվում: Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքի  էջից տեղեկանում ենք, որ կանայք «գրավել» են ԴԱՀԿ շենքը: […]

Հնարավոր է փոխմարզպետների կրճատում

ՀՀ կառավարությունը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը. այսօր ԱԺ–ում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Կառավարութան աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը:  ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ինչու փոխմարզպետները չեն կրճատվում, արդյոք դրանք ուռճացված ծախսեր չեն, հատկապես, երբ ստեղծվել էին կոալիցիոն համագործակցության շրջանակներում, բայց շարունակել են պահպանել հաստիքները նաև կոալիցիայի լուծարումից հետո: Նախարարն էլ պատասխանեց, որ […]

Հայաստանի և Ինդոնեզիայի արտգործնախարարները հանդիպել են

Նոյեմբերի 1-ին Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ հանդիպմամբ մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ինդոնեզիա: Հանդիպմանը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային, տարածաշրջանային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, կրթական և մշակութային փոխանակումների […]

Իշխանափոխությո՞ւն. Սեֆիլյանը համաձայն է

«Հայաստանում ունենք իշխանափոխության խնդիր, քանի որ այսօրվա իշխանությունը դեմ է գնում պետությանը»,- այսօր՝ նոյեմբերի 1-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Ենիգոմշյանը տեղեկացնում է, որ Հիմնադիր խորհրդարանն ու Սասնա ծռերի համակիրները ներկայացնում են ճանապարհային քարտեզ, որը պետք է տանի բարձացված խնդիրների  լուծումներին. «Ծրագիրը այժմ դրված է քննարկման, բոլոր քաղաքացիները կարող են իրենց […]

Պատասխանատվությունը չի լինելու միայն Կառավարության ուսերին (վիդեո)

«Բյուջեի գումարը երբեք, որևէ կառավարության օրոք, որևէ պետությունում բավարար չէ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Միևնույն ժամանակ,նա նշեց, որ այս պահին հնարավորություններն այդքան են: «էական կրճատումներ եղել են: Բնականաբար, այն արդունավետությունը, որ կարող էր լինել ենթադրենք, եթե գումարները երապատկվեին չի լինի, սակայն եղած ծրագերն արդյունավետ իրականացնել, իհարկե, հնարավոր է»,- ասաց […]

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 840 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (ՌՊԳ-7 /3 արկ/): Հակառակորդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի