14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հնարավոր է փոխմարզպետների կրճատում

ՀՀ կառավարությունը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը. այսօր ԱԺ–ում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Կառավարութան աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը:  ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ինչու փոխմարզպետները չեն կրճատվում, արդյոք դրանք ուռճացված ծախսեր չեն, հատկապես, երբ ստեղծվել էին կոալիցիոն համագործակցության շրջանակներում, բայց շարունակել են պահպանել հաստիքները նաև կոալիցիայի լուծարումից հետո:

Նախարարն էլ պատասխանեց, որ պատգամավորի գրության հիման վրա վարչապետը հանձնարարել է իրեն ներկայացնել, թե քանի փոխմարզպետ կա հանրապետությունում, ինչ աշխատանքի վերաբաշխում կա: «Բացի այդ վարչապետը հանձնարել է մարզպետներից ստանալ առաջարկություններ կրճատումների մասին: Սա, կարծում եմ, որ ճիշտ որոշում է: Եթե նրանցից չստանա առաջարկություններ, ապա նման հանձնարարական կտրվի վարչապետի կողմից: Կարծում եմ, որ ոչ ուշ, քան մեկ ամսում կստանաք ձեր հարցի պատասխանը»,- նշեց նախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ