30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխանափոխությո՞ւն. Սեֆիլյանը համաձայն է

«Հայաստանում ունենք իշխանափոխության խնդիր, քանի որ այսօրվա իշխանությունը դեմ է գնում պետությանը»,- այսօր՝ նոյեմբերի 1-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Ենիգոմշյանը տեղեկացնում է, որ Հիմնադիր խորհրդարանն ու Սասնա ծռերի համակիրները ներկայացնում են ճանապարհային քարտեզ, որը պետք է տանի բարձացված խնդիրների  լուծումներին. «Ծրագիրը այժմ դրված է քննարկման, բոլոր քաղաքացիները կարող են իրենց առաջարկներն անել: Այդ բոլորը քննարկելուց հետո հաշվի կառնվեն բոլոր առաջարկները: Առաջարկները կարող են ուղարկվել Սասնա ծռեր խմբավորում ֆեյսբուքյան էջին»,-տեղեկացրեց Ենիգոմշյանը:

Ենիգոմշյանը  իշխանափոխության իրականացման համար տրամաբանական չի համարում ժամկետներ նշելը. «Կախված է ժողովրդի ներգրավումից, արտերկրի հայրենակիցների ներգրավումով: Անցումային փուլում երբ իշխանությունը փոխված կլինի, էական պետք է լինի արտասահմանում ապրող հայրենակիցների աջակցությունը»:

Պարոն Ենիգոմշյանը նշում է, որ ընտրությունների միջոցով  Հայաստանում իշխանություն փոխելու մասին պետք է մոռանալ:

Նրա փոխանցմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանը ևս կողմ է Հիմնադիր խորհրդարանի ներկայացրած իշխանափոխության ծրագրի հետ. «Նշված փաստաթղթի տակ կա դրված ստորագրություն նրա կողմից և այն ներկայացնում է նաև Ժիրայր Սեֆիլյանի կամքը»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ