Պատասխանատվությունը չի լինելու միայն Կառավարության ուսերին (վիդեո)
«Բյուջեի գումարը երբեք, որևէ կառավարության օրոք, որևէ պետությունում բավարար չէ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Միևնույն ժամանակ,նա նշեց, որ այս պահին հնարավորություններն այդքան են: «էական կրճատումներ եղել են: Բնականաբար, այն արդունավետությունը, որ կարող էր լինել ենթադրենք, եթե գումարները երապատկվեին չի լինի, սակայն եղած ծրագերն արդյունավետ իրականացնել, իհարկե, հնարավոր է»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան ահազանգին , որ խոսակցություններ կա, որ ինչ-որ խոշոր ընտրակեղծարարներ ցանկանում են չեղարկել համաձայնագրի այդ հատվածն, ըստ որի պետք է ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրվեն, Հարությունյանն արձագանքեց. «Առաջարկում եմ, որ պարոն Զուրաբյանին հարց ուղղեն, թե ով է նման բան ասում: Սկզբից պետք է փորձել պարզել, թա նա ինչ նկատի ուներ, ես փորձել եմ պարզել:
Տեսախցիկների հետ կապված տեխնիկական տեխնիկական խնդիր լինել չի կարող, բոլորիդ մոտ էլ տեսախցիկ կա: Խնդիրը կարող է լինել, որ գումարները չբավարարե,ն և այդ պատճառով որևէ կազմակերպություն հանձ չառնի կատարելու այդ աշխատանքը»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է առաջին տպարանի շենքի պայթեցմանը և վարչապետ Կարեն Կարապետյանի նկատողություններին և հարցին , թե ի վերջո ո՞վ էր մեղավոր, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ուրեմն՝ մի քանի մեղավորներ կային, և յուրաքանչյուրը կստանա իր պատիժը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: