Վարչապետը պաշտոնից ազատել է տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարարին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հովհաննես Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։