28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու է պետք աղոթել եկեղեցում

ԱՍՏԾՈՒ ՏՈՒՆԸ ԱՂՈԹՔԻ ՋԱՀՆ Է

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՉՊԵՏՔ Է ԽՈՒՍԱՓԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԱՐՎՈՂ ԱՂՈԹՔՆԵՐԻՑ

Ես ուզում եմ ձեզ ասել մի բան՝ եկեղեցում եղող մի ծանր հիվանդության արմատախիլ անելու վերաբերյալ: Ի՞նչ հիվանդություն է դա: Ահա այսօր աներևակայելի չափով ժողովուրդ է հավաքվել եկեղեցում և ի՞նչ ուշադրությամբ է լսվում քարոզը, սակայն ես հույժ տրտմում եմ, քանզի երբ քահանան խոսում է, այնժամ լսում են մեծ ջերմեռանդությամբ, լարված նախանձախնդրությամբ և մնում են մինչև վերջ: Բայց ամենաահավոր պահին, երբ հասնում է Սուրբ Խորհուրդներում Քրիստոսի հայտնության ժամը, այնժամ եկեղեցին դատարկվում է մարդկանցից:

Կարո՞ղ է այս բանը ներման արժանանալ: Նման անհոգության պատճառով դուք զրկվում եք նաև այն գովքից, որ ուշադրությամբ լսել եք իբրև հոգեւոր ուսուցում: Բայց ինչպիսի սառն արդարացում են բերում ոմանք: Աղոթել կարող եմ նաև տանը, իսկ քարոզ և ուսուցում, տանն անհնարին է: Ինքդ քեզ ես խաբում, ով մարդ, իհարկե աղոթել կարելի է տանը, բայց աղոթել այնպես, ինչպես եկեղեցում, որտեղ այդքան հոգևոր հայրեր կան, ուր միահամուռ կերպով երգեր են հղվում առ Աստված՝ անհնար է: Այնքան լսելի չես լինի Տիրոջ առաջ տանը, ինչքան եկեղեցում եղբայրների հետ:

Ավելի պարզեցնելու համար ասեմ, որ խոսքը վերաբերում է Սուրբ Հաղորդության պահին: Շատ եկեղեցիներում նկատել եմ, թե, երբ ժողովրդի զավակները խոստովանվելուց հետո մոտենում են և ստանում Սուրբ Հաղորդություն, դուրս են գալիս եկեղեցուց, մտածելով, թե Սուրբ Պատարագը վերջացել է: Բայց այդպես չէ:

Մի թողեք եկեղեցին Սուրբ Հաղորդություն ստանալուց հետո, որովհետև Սուրբ Պատարագը շարունակվում է:

ԽՐԱՏԱՆԻ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ