21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 1, 2016

Ժողովուրդը ներել է

Երեկ Գագիկ Ծառուկյանը խոսելով իր՝ ակտիվ  քաղաքականություն վերադառնալու հավանականության  մասին՝ նշել է,  թե պետք է խնդրեն, որպեսզի ինքը մտնի նման ծանրության տակ։ Գագիկ Ծառուկյանն, ըստ քաղաքագիտական շրջանակների, ակնարկում է ՀՀԿ-ին, ում «թեթեւ ձեռքով» վերջինս դուրս մղվեց քաղաքական բավական բարձր ռեյտինգ ապահոված օլիմպոսից: Անդրադառնալով այս հարցին՝ Henaran.am-ի հետ զրույցում  քաղաքագետ Գագիկ Համբարյանը մասնավորապես նշեց. «Ընդհանուր առմամբ՝  […]

Օբամաների «զոմբի-պարը» /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի հետ տոնել են իրենց վերջին Հելոուինը Սպիտակ տանը։ Տոնակատարության ժամանակ զույգը «զոմբի-պար» է պարել, երեխաներին կոնֆետներ նվիրել։ Օբաման էլ կատակել է, որ այդ օրը կարելի է մոռանալ «Միշելի՝ առողջ ապրելակերպի մասին կանոնները»։

Համակերպվեք այդ մտքի հետ (վիդեո)

«Այնպես կանենք, որ որևէ խնդիր չլինի, աշխատանքի որակն էլ չտուժի»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե բյուջեում նախատեսված գումարն արդյո՞ք բավական կլինի նախագահականի ծախսերի համար: Հարցին, թե ավելի շատ կրճատումներ հնարավոր են, Գեւորգյանը ասաց, որ ներկայացրել է այն, ինչ քննարկվել է վերջին 2 ամսվա ընթացքում և Կառավարությունում, և […]

Ինչու չի մարում թալանի կիրքը. Հրապարակ

Երբ բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում ենք ալան–թալանի, պետական միջոցները մսխելու, ոչ թե բարեխիղճ պետական ծառայություն իրականացնելու, այլ բացառապես սեփական բարեկեցության մասին հոգալու մեջ, չենք փորձում հասկանալ, թե ինչու Է նման իրավիճակ ստեղծվել մեզանում։ Ինչպես Է պատահում, որ ազնիվ, գրագետ, պարկեշտ մասնագետը պաշտոն է ստանում եւ կայծակնային արագությամբ «փչանում»։ Ի վերջո, այնպես չէ, որ մեր ազգը միայն թալանչիներ […]

Վանաձորում 35 ամյա զինվորական է ինքնասպան եղել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Չերկասի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերել գազի խողովակից պարանով կախված Մ. […]

Քոչարյանը` Վազգենին, Վազգենը` Կարեն Սերոբիչին. «Հոկտեմբերի 27»-ը եւ Գարեգին Բ-ն. Հրապարակ

Մինչ ԱՍՆ Գերագույն հոգեւոր ժողովի մեկնած Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիսավորությամբ նշում է իր գահակալության 17-րդ տարեդարձը, հետաքրքիր մանրամասներ են պարզվում 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած կաթողիկոսական ընտրությունների հետ կապված։ Բանն այն է, որ իշխանությունը կաթողիկոսի աթոռին ցանկանում էր տեսնել Գարեգին Բ-ին, իսկ հոգեւոր դասը՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին. լուրջ «ճակատամարտե» էր ընթանում իշխանության եւ հոգեւորականների միջեւ։ […]

Խնդրում եմ, վերականգնեք մեր 54 միլիոն դրամը. պատգամավորը՝ փոխնախարարին

Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նշեց, որ Ազգային ժողովին հատկացվող բյուջեն 54 միլիոն դրամով քիչ է, իսկ կառավարության դեպքում բյուջեի նվազում չի եղել: «Խնդրում եմ, վերականգնեք մեր 54 միլիոն դրամը»,-ասաց նա: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ սա ունի իր պատճառաբանությունները. «Բնական է, որ ցանկացած գերատեսչություն, […]

Որքան բյուջե է տրվում

2017 թվականի բյուջեով Նախագահի աշխատակազմին հատկացվելու է 4,5 միլիարդ դրամ, որից 3,86 միլիարդ դրամ ՝ ապարատի պահպանման համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Ազգային ժողովին կհատկացվի 4,662 միլիարդ դրամ, որից ,4,1 միլիարդ դրամը՝ ապարատի պահպանման ծախսերի համար: Կառավարությանը հատկացվելու է 11, 6 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի