27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խնդրում եմ, վերականգնեք մեր 54 միլիոն դրամը. պատգամավորը՝ փոխնախարարին

Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նշեց, որ Ազգային ժողովին հատկացվող բյուջեն 54 միլիոն դրամով քիչ է, իսկ կառավարության դեպքում բյուջեի նվազում չի եղել: «Խնդրում եմ, վերականգնեք մեր 54 միլիոն դրամը»,-ասաց նա: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ սա ունի իր պատճառաբանությունները.

«Բնական է, որ ցանկացած գերատեսչություն, ցանկացած մարմին ունի ավելի մեծ կարիք, քան հնարավոր է նախատեսել բյուջեում: Բյուջեն օրենք է, որտեղ հաշվի են առնվում բոլոր ոլորտների հետաքրքրությունները կամ շահերը, սա փոխզիջումային փաստաթուղթ է բոլորի կողմից: Իսկ թե ինչու Կառավարության աշխատակազմում այպսես, ԱԺ-ում՝ այնպես, քանի որ ԱԺ ընտրությունններից հետո պատգամավորների թիվը կարող է լինել ոչ 131-ը, դա տրամաբանորեն կարող է հանգեցնել միջոցների օգտագործման ավելի քիչ կարիքի, քան 131-ի դեպքում, իսկ պատգամավորների թիվը կլինի ավել, կքննարկվի լրացուցիչ հատկացումների հարցը»,-բացատրեց նա:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ շարունակեց այս հարցը՝ հետաքրքրվելով՝ միթե գլխավոր գանձապետն արդեն գիտի, թե քանի պատգամավոր է ունենալու խորհրդարանը 2017 թվականի ընտրությունների արդյունքում: «Եթե գիտեք կոնկրետ թիվն, ասեք, հանրությունն էլ տեղյակ լինի, մեզ ասվում է, որ նույնիսկ 198 էլ կարող է լինել»,-ասաց նա: Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ Սահմանադրությունն է նախատեսում, որ ամենաքիչը 101 պատգամավոր պիտի լինի, իսկ եթե ավել կլինեն պատգամավորնեը, քան 101-ը, կարիք կառաջանա հատակցումների, այդ հարցը կքննարկվի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ