27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ժողովուրդը ներել է

Երեկ Գագիկ Ծառուկյանը խոսելով իր՝ ակտիվ  քաղաքականություն վերադառնալու հավանականության  մասին՝ նշել է,  թե պետք է խնդրեն, որպեսզի ինքը մտնի նման ծանրության տակ։

Գագիկ Ծառուկյանն, ըստ քաղաքագիտական շրջանակների, ակնարկում է ՀՀԿ-ին, ում «թեթեւ ձեռքով» վերջինս դուրս մղվեց քաղաքական բավական բարձր ռեյտինգ ապահոված օլիմպոսից:

Անդրադառնալով այս հարցին՝ Henaran.am-ի հետ զրույցում  քաղաքագետ Գագիկ Համբարյանը մասնավորապես նշեց. «Ընդհանուր առմամբ՝  չեմ կարծում, որ ՀՀԿ-ն պիտի խնդրի, որ Ծառուկյանն ակտիվ քաղաքականություն վերադառնա: Բայց Ծառուկյանին խնդրելու գործընթացն արդեն իսկ սկսվել է.  մարդիկ գնում եմ Ծառուկյանի տան մոտ, խնդրում են, պահանջում են: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հավանականությանը, պետք է ասեմ՝  դրա հավանականությունը շատ մեծ է, մանավանդ, որ ամենքս գիտենք՝ ՀՀ-ում ամեն ինչ էլ հնարավոր է: Չի բացառվում, որ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու դեպքում հանդես գա ընդդիմադիր դիրքերից»:

Հարց է առաջանում. եթե Ծառուկյանն այժմ վերադառնա ակտիվ քաղաքականություն, կունենա՞ այն ռեյտինգը, որն ուներ նախկինում, չէ՞ որ Ծառուկյանը հեռացավ ասպարեզից  ամենակարևոր պահին՝ այդքան հեշտությամբ: Անդրադառնալով այս հարցին՝ քաղաքագետը շեշտեց՝ եթե Ծառուկյանն այժմ վերադառնա ակտիվ  քաղաքականություն, անշուշտ, չի ունենա նախկին ռեյտինգը, բայց, ամեն դեպքում, ժողովուրդը գիտի՝ Ծառուկյանն ինչու հեռացավ:

«Բոլորն էլ գիտեն՝ Ծառուկյանը  ոչ թե հեռացավ, այլ նրան հեռացրին. տարբերությունը շատ մեծ է: Նրան հեռացրին շատ կոպիտ ձևով:  Կարծում եմ՝  իր հեռանալու համար ժողովուրդը նրան արդեն ներել է», – ասաց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ