Քոչարյանը` Վազգենին, Վազգենը` Կարեն Սերոբիչին. «Հոկտեմբերի 27»-ը եւ Գարեգին Բ-ն. Հրապարակ
Մինչ ԱՍՆ Գերագույն հոգեւոր ժողովի մեկնած Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիսավորությամբ նշում է իր գահակալության 17-րդ տարեդարձը, հետաքրքիր մանրամասներ են պարզվում 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած կաթողիկոսական ընտրությունների հետ կապված։ Բանն այն է, որ իշխանությունը կաթողիկոսի աթոռին ցանկանում էր տեսնել Գարեգին Բ-ին, իսկ հոգեւոր դասը՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին. լուրջ «ճակատամարտե» էր ընթանում իշխանության եւ հոգեւորականների միջեւ։
Կոպրոմատներ էին օդ նետվում հոգեւոր դասի, Պոզապալյանի մասին։ Իրենց հերթին հոգեւորականներն էլ հանդես էին գալիս պետության կողմից եկեղեցու խնդիրներին միջամտության մեղադրանքով։ Հոկտեմբերի 27-ից մեկ օր առաջ ՀՀ վարչապետին կից գործող կրոնի վարչությունն առաջարկ է անում նախագահ Քոչարյանին, որ նա եւս մասնակցի կաթողիկոսի ընտրության արարողությանը եւ իր ուղերձն անձամբ հղի պատվիրակներին։ Վերջինս ասում է՝ չէ, վարչապետին՝ Վազգենին ւսսեք գնա։ Վագգենը եւս չի համաձայնում՝ պատճառաբանելով, որ այդ օրը կառավարության հետ հարցուպատասխանի օր է, չի կարող։
Խորհուրդ է տալիս Աժ նախագահ Կարեն Սերոբիչին հրավիրել։ Կարեն Դեմիրճյանն էլ իրեն հատուկ հումորով ասում է. «էդ եկել՝ սատանի մայլեն քյանդրբազ եք խաղում, ես գնամ-ընկնեմ սրբազան հայրերի դռբի տակ»։
Եվ ոչ մեկը չի գնում։ Նախագահի, վարչապետի, Աժ նախագահի ուղերձները Մայր տաճարում, ընտրություններից րոպեներ առաջ, կարդում է կրոնի վարչության պետ Լեւոն Մկրտչյանը։ «Եթե Վազգենը կամ Դեմիրճյանը գնային էջմիածին, կենդանի կմնային»,– արձանագրեց մեր աղբյուրը։
Մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: