27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու չի մարում թալանի կիրքը. Հրապարակ

Երբ բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում ենք ալան–թալանի, պետական միջոցները մսխելու, ոչ թե բարեխիղճ պետական ծառայություն իրականացնելու, այլ բացառապես սեփական բարեկեցության մասին հոգալու մեջ, չենք փորձում հասկանալ, թե ինչու Է նման իրավիճակ ստեղծվել մեզանում։ Ինչպես Է պատահում, որ ազնիվ, գրագետ, պարկեշտ մասնագետը պաշտոն է ստանում եւ կայծակնային արագությամբ «փչանում»։ Ի վերջո, այնպես չէ, որ մեր ազգը միայն թալանչիներ ու հանցագործներ է ծնում, կամ՝ մեր բոլոր չինովնիկներն ատում են իրենց երկիրը։

Պատճառը, հիմքը, կարծում եմ, պետք է փնտրել պետական ծառայության համակարգի մեջ։ Հատկապես նրանում, որ ամենաբարձր պաշտոնյան անգամ պաշտպանված չէ մեր երկրում։ Նախարարի աթոռից գործազուրկի աթոռ ընդամենը կես քայլ է։ Մարդը մի օր «ձիու վրա» է, աշխատում է, բարձր եկամուտներ ունի, մյուս օրը նա ոչինչ է, ոչ ոք, որին անգամ հարեւանները չեն բարեւում։ Սեփական պաշտոնազրկմւսն մասին թերթերից իմացող, հաճախ պաշտոնազրկման պատճառն այդպես էլ չիմացող չինովնիկն ամենավտանգավոր էակն է բնության մեջ։ Նա վերջին որսն անող որսորդի նման փորձում է թալանել այն, ինչ հնարավոր է։

Փորձում է աշխատատեղ ապահովել մերձավորների համար, որոնք հետագայում վարձահատույց կլինեն իրեն։ Փորձում է ապահովել իր ապահով ծերությունը եւ, եթե հնարավոր է՝ զավակների ապագա բարեկեցությունը։ Եվ քանի որ աչքի առաջ ունի արագ ու անսպասելի պաշտոնազրկմւսն հեռանկարը, փորձում է իրեն հատկացված ժամանակն օգտագործել առավելագույն արդյունավետությամբ։ Այս պարագայում, երբ չինովնիկական կյանքը կարող է մի քանի տարուց մինչեւ մի քանի ամիս տեւել, անձնական խնդիրների լուծման ցայտնոտը թույլ չի տալիս ոլորտը զարգացնելու, ինչ-ինչ հաջողություններ գրանցելու մասին մտածել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ