Նախագահը ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և շնորհավորական խոսք հղել հոբելյանի առթիվ: Հանրապետության Նախագահը միջոցառման ժամանակ նաև տեղական ինքնակառավարման մարմինների մի շարք ներկայացուցիչների արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է պետական պարգևներով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Տարոն […]