26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 14, 2016

«Բանակին 1000 դրամ տալը պետք է լինի ազգային տուրքի գաղափար»

«Բանակին 1000 դրամ տալը պետք է լինի ազգային տուրքի գաղափար: Ես մեծ ոգևորություն ապրեցի Վիգեն Սարգսյանի այդ առաջարկից, քանի որ բարեգործություն անելը, անկախ նյութական վիճակից, մարդուն բարձրացնում է, վեհացնում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: «Այն, որ մենք բանակին պետք է ինչ-որ բանով օգտակար լինենք, առաջացավ ապրիլյան պատերազմից հետո: […]

ՀՀԿ-ում փորձում են գտնել Արմեն Պապյանին

«ՀՀԿ-ում փորձում են գտնել կուսակցության անդամակցությունից հրաժարված Արմեն Պապյանին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Հիշեցնենք, որ Մելիքյանի այն հայտարարությունից հետո, որ 50 տականքներ են դեմ 1000 դրամի նախագծին, ՀՀԿ-ական Արմեն Պապյանը բաց նամակով ասել էր, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից: Դիտարկմանը, որ Պապյանն ասել է, թե ՀՀԿ-ի հանդեպ այլևս […]

Շահադիտական կամ միավորներ հավաքելու ձգտման դեպքում այս նախագծով հանդես չէի գա. ՊՆ

Ազգային ժողովում քննարկման է դրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը: Հիշեցնենք, որ նոր նախագծով նախատեսվում է  զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող զինվորների սոցիալական խնդիրների լուծման համար յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս հատուկ հիմնադրամին փոխանցել 1000 դրամ՝ 20 տարի ժամկետով: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ […]

Նոր մանրամասներ Երեւանում տեղի ունեցած սպանության մասին

Երեւանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ -ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու  դի՝ գլխի եւ որովայնի շրջաններում հրազենային վնասվածքներով: Ըստ ահազանգի՝ բուժօգնության են տեղափոխվել նաեւ Երեւան քաղաքի 2 բնակիչներ՝ Մ.Մուշեղյանը՝ […]

Թուրքիան բացահայտ աջակցել է Ադրբեջանին ԼՂ դեմ ապրիլյան բախումների ընթացքում․ Եվրահանձնաժողով

Եվրոպական Հանձնաժողովը  հետընթաց է  արձանագրել է Թուրքիայում  արդարադատության, մարդու իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության, և մի   շարք այլ ոլորտներում: Այս մասին ասված է ԵՄ անդամության համար անհրաժեշտ Թուրքիայի կողմից  իրականացրած հիմնական քաղաքական և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի  տարեկան գնահատման զեկույցում, որն  ընդունվել է նոյեմբերի 9-ին: Զեկույցի` Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային նվիրված հատվածում  նշվում է, որ […]

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Վարդան Առաքելյանի մահվան դեպքի առթիվ

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Զինծառայող Վարդան Առաքելյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Նախնական տվյալներով` 2016 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, […]

Անի Հովհաննիսյանի դեմ հարուցված քրգործը մասնակի կարճվել է

Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը մասնակի կարճվել է։ Այս մասին հայտնում է Անի  Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։ Առաջադրված մեղադրանքներից 182-րդ հոդվածի 3-րդ մասը հանվել է, ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասը, որը վերաբերում էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, դարձել է 1-ին, (Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ […]

Պուտինը հավանություն է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն Է ստորագրել, որով հավանություն Է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին։ Համապատասխան փաստաթուղթը այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, գրում է РИА Новости-ն։ Փաստաթղթում ասվում է․ «Ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Միացյալ զորախմբի (ուժերի) վերաբերյալ Ռուսատանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի ստորագրման մասին […]

Գեներալները, օլիգարխ պատգամավորներն պիտի ավելի շատ գումար տան. ակցիա ԱԺ-ի դիմաց

Ազգային ժողովի շենքի դիմաց այս պահին մի խումբ քաղաքացիներ, ովքեր նախաձեռնություն են ստեղծել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ 1000-ական դրամ գանձելու նախագծին: Հիշեցնենք, որ նոր նախագծով նախատեսվում է  զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող զինվորների սոցիալական խնդիրների լուծման համար յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս հատուկ հիմնադրամին փոխանցել 1000 դրամ՝ 20 տարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի