27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շահադիտական կամ միավորներ հավաքելու ձգտման դեպքում այս նախագծով հանդես չէի գա. ՊՆ

Ազգային ժողովում քննարկման է դրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը: Հիշեցնենք, որ նոր նախագծով նախատեսվում է  զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող զինվորների սոցիալական խնդիրների լուծման համար յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս հատուկ հիմնադրամին փոխանցել 1000 դրամ՝ 20 տարի ժամկետով:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ ներկայումս գործող հատուցման համակարգում բացակայում է այնպիսի ինստիտուցիոնալ կառույցի առկայությունը, որը կկառավարի ու կհավաքագրի հասարակության կողմից գանձված գումարները, հատուցման հատուկ համակարգ է պատրաստվում ներդրվել, որը կզբաղվի դրանով, հատուկ հիմնադրամը կմիավորի, կապահովի այդ գումարների պրոֆեսիոնալ կառավարումն ու դրանց բաշխումը:

«Հավաքագրումն ու ապահովագրական միջոցները պետք է լինեն պարզ յուրաքանչյուր քաղաքացու համար, համակարգի կառավարման հետ կապված կասկածները պետք է հասցվեն զրոյի, համակարգը պետք է լինի առավելագույնս թափանցիկ, որպեսզի այն ձեռք բերի հեղինակություն ու վստահություն հասարակության կողմից»,-ասաց նա:

Նախարարն այս օրերին առիթ է ունեցել բազմաթիվ քննարկումներ անցկացնել այս օրենքի առնչությամբ, և գիտի, որ մի շարք քննադատություններ, նույնիսկ վիրավորանքներ են եղել մեկը մյուսի հասցեին: Իսկ թե ինչու է այսքան հապճեպ նախագիծը դրվել քննարկման, ապա նախարարը նախ բացատրեց՝ իր առաջարկն է եղել շարժվել արագ ընթակարգով, քանի որ աշնանային նստաշրջանը մոտենում է ավարտին, ու եթե հիմա անդրադարձ չլիներ այս օրենսդրական նախաձեռնությանն, ապա ամենայն հավանականությամբ այն քննարկման կդրվեր հաջորդ աշնանը:

Վ. Սարգսյանը շեշտեց, որ միանշանակ բավարարված չեն հանրային քննարկումներով, և դեռ մի շարք հանդիպումներ կան այսօր, վաղը, ու մինչև 2-րդ ու 3-րդ ընթերցման բերելը պետք է անդրադարձ կատարել բոլոր անհանգստացնող դրույթներին: «Ինձ համար չափազանց տրամաբանական են հնչել այն կարծիքները, որ այն ընտանիքներն, ովքեր ժամկետային զինծառայող ունեն այսօր, չվճարեն այս գումարները, ինչպես նաև այն ընտանիքները, ովքեր ունեն հաշմանդամ կամ զոհված զինծառայողներ, պիտի ազատվեն այդ վճարումից: Հակառակ պարագան բարոյական չէր լինի:

Ինչ վերաբերում է հանրային լայն քննարկում ունենալու գաղափարին առհասարակ, ես մեծ ուշադրությամբ եմ վերաբերում այս ինստիտուտին, կարևորում եմ երկխոսությունն այս թեմայով բոլոր շերտերի միջև»: Նա հավելեց, որ շահադիտական կամ միավորներ հավաքելու ձգտում չէր կարող ունենալ, հակառակ դեպքում այս նախագծով հանդես չէր գա:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե բանակի կողմից թալանված գումարները պետք է ետ բերել, ապա նախարարն ուրախ կլինի, որ բոլոր պատգամավորները կամ համապատասխան մարմինները հետամուտ լինեն ու անուն առ անուն թվարկեն նրանց, ովքեր թալանել են, եթե այդպիսիք կան, դրանք պիտի վերադարձվեն պետական բյուջե:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ