27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ում փորձում են գտնել Արմեն Պապյանին

«ՀՀԿ-ում փորձում են գտնել կուսակցության անդամակցությունից հրաժարված Արմեն Պապյանին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Հիշեցնենք, որ Մելիքյանի այն հայտարարությունից հետո, որ 50 տականքներ են դեմ 1000 դրամի նախագծին, ՀՀԿ-ական Արմեն Պապյանը բաց նամակով ասել էր, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից:

Դիտարկմանը, որ Պապյանն ասել է, թե ՀՀԿ-ի հանդեպ այլևս հավատ չկա, Մելիքյանն արձագանքեց. «Հավատ կա մեր կուսակցության նկատմամբ, այն հիմնավորվեց նաև վերջին ՏԻՄ ընտրություններում մեր կուսակցության անդամների հաղթանակով»:

Ինչ վերաբերում է նշված անձին, Մելիքյանն ասաց. «Իրեն չեմ ճանաչում, ցավում եմ, փորձում ենք գտնել, ինքն ընդհանրապես մեր կուսակցության անդա՞մ է, թե ոչ և առայժմ չենք հայտնաբերել, որ կուսակցության նման անդամ ունենք»:

Ըստ նրա՝ նման նախագծերը պետք չէ շահարկել, ներկայացած է նախագիծ, որը բխում է ազգ-բանակ սկզբունքից. «Ես սա կարեւորում եմ: Մարտական գործողությունների ընթացքում զոհված, վիրավորված զինվորիների ընտանիքներին օգնությունը բարոյական կարևոր քայլ եմ համարում եւ չեմ համարում հարկային ճնշում»:

Բացի այդ՝ Գ. Մելիքյանն ընդգծեց, որ հավանական է նախագծում հոդված մտցվի, համաձայն որի՝ այդ գումարները կգանձվեն ըստ ցանկության։

Որպես օրինակ՝ պատգամավորն ընդգծեց, որ ապրիլյան դեպքերից հետո  իր առաջարկով ԱԺ պատգամավորները սկսեցին ամեն ամիս իրենց աշխատավարձից մեկ տոկոս տրամադրել զոհված և հաշմանդամություն ուենցող ազատամարտիկների ընտանիքների ֆոնդին։

«Առաջարկն աշխատել է և մինչև այսօր յուրաքանչյուր ամիս պատգամավորները 5000-ական դրամ են հատկացնում ֆոնդին»,- ասաց նա:

Գագիկ Մելիքյանը նաև պարզաբանեց, որ «տականք» խոսքը չի վերաբերել հանրությանը կամ ժողովրդին, նա խոսել է «Facebook-ի ապազգային, հակաարցախյան արտահայտություններին»: «Ասեմ, որ այն արտահայտություները, որ վերաբերում են ինձ, իրականությունից բավականին հեռու են: Այդ օրը ես մի քանի անգամ այդ հարցի պատասխանել եմ ու նման արտահայտություն հասարակության կամ ժողովրդի հետ կապված չեմ արել, չեմ մտածել , երբևէ չեմ անելու, նույնիսկ նման մտածողություն ինձ համար անընդունել է»: Իսկ եթե այդ արտահայտությունից վիրավորվել են, ինքը պատրաստ է ներողություն խնդրել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ