27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գեներալները, օլիգարխ պատգամավորներն պիտի ավելի շատ գումար տան. ակցիա ԱԺ-ի դիմաց

Ազգային ժողովի շենքի դիմաց այս պահին մի խումբ քաղաքացիներ, ովքեր նախաձեռնություն են ստեղծել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ 1000-ական դրամ գանձելու նախագծին: Հիշեցնենք, որ նոր նախագծով նախատեսվում է  զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող զինվորների սոցիալական խնդիրների լուծման համար յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս հատուկ հիմնադրամին փոխանցել 1000 դրամ՝ 20 տարի ժամկետով:

Ակցիայի մասնակիցները դեմ են այս որոշմանը: Նախաձեռնության անդամների խոսքով ՝ խնդիրը այն չէ, որ 1000-ական դրամ է փոխանցվելու զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը, այլ այն, թե ովքեր են տնօրինելու այդ գումարները։ Բացի դրանից՝ կան քաղաքացիներ, ովքեր օրվա հացի խնդիր ունեն, անգամ 1000 դրամը նրանց համար մեծ գումար է։

Նախաձեռնության անդամներն առաջարկում են ՊՆ գեներալներից, պաշտոնյաներից ու օլիգարխ պատգամավորներից ավելի մեծ չափով գումար գանձել։ Ակցիայի մասնակիցներին հատկապես զայրացնում է այն, որ նախագծով բոլորը պետք է հավասար գումար վճարեն, այնինչ սոցիալական տարբեր խմբերի համար վճարը պետք է տարբեր լինի։

Նկատենք նաև, որ ակցիայի մասնակիցները սակավթիվ են, և ակցիայի մասնակիցներից Արթուր Սաքունցն ասաց, որ քանակը չէ կարևոր, այլ, որ ասելիքը նպատակին հասնի: Նա հավելեց, որ ցանկացած օրենքի նախագիծ մինչև խորհրդարանին ներկայացնելը պիտի քննարկվեր հանրային սեկտորում, սակայն այդպես չի եղել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ