26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե նամուս ու թասիբ ունենանք…

«Բանակի համար 1000 դրամ հավաքելն անընդունելի եմ համարում: Մենք պետություն ունենք, հարկեր ենք տալիս: Ու պետությունը այս և նմանատիպ հարցերը պիտի կարգավորի: Եթե իրենք ենթադրում են, որ այդ հազար դրամով տվյալ խնդիրը պիտի լուծվի, ուրեմն եկեք 1000 դրամ էլ հավաքենք կրթության, գյուղցատնտեսության ու մյուս ոլորտներում առկա խնդիրները լուծելու համար. կլինի՞ այդպես: Ո՞ր ոլորտում խնդիր չկա: Իսկ ո՞վ է ասել, որ կրթության ու գիտության ոլորտը պակաս կարևոր է այդ ոլորտից: Ով չցանկանա տալ այդ 1000  դրամը,  ոչ ազգասեր է համարվում», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծին,  որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին (նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն):

«Եթե կաշառակերությունը դադարեցնեն,  կարող է ազգովի ինքներս էլ որոշենք, որ այո՛, բանակին պիտի օգնենք: Կան ավազակներ, ովքեր գողացել են բանակից, թալանել են բանակը. բոլորս գիտենք այդ մասին: Հենց  նրանցից պիտի գումարները վերցնեն, հետ բերեն: Դա մեր երկրի ունեցվածքն է, ոչ թե իրենցը: Առաջինը թող իրենց գրպանին անդրադառնան, ոչ թե ժողովրդրի: Մտածում են՝  ամեն հարց  պիտի փողով լուծվի՞: Հայրենասիրությունն ու նվիրվածությունը որ չեղավ,  ու եթե էլի շարունակեցին գողանալ, մեկ է, այս 1000 դրամներն էլ չեն օգնի: Շատ փողով ամեն հարց չի լուծվում: Քիչ փողով կարելի է մեծ գործեր անել, եթե  նամուս ու թասիբ ունենանք», – ասաց Սոս Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ