26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առողջ ապրելակերպ, ճիշտ սննդակարգ․ ինչպես կանխարգելել շաքարախտը

Նոյեմբերի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի օր:

Դարեր շարունակ մարդիկ այս հիվանդության դեմ պայքարի միջոցներ չունեին և շաքարային դիաբետ ախտորոշումը պացիենտին ոչ մի հույս չէր թողնում ոչ միայն առողջանալու, այլ նաև՝ պարզապես ապրելու:Առանց ինսուլինի, որն ապահովում է հյուսվածքների կողմից գլյուկոզայի ընդունումը , հիվանդ օրգանիզմը գոյատևել չի կարող և դատապարտված է դանդաղ մարելու: Եվ չնայած շաքարային դիաբետը մինչ օրս անբուժելի է, ինսուլինի շնորհիվ, մարդիկ սովորեցին վերահսկողության տակ պահել այն: Իսկ դիաբետոլոգիայի բնագավառում գիտնականների վերջին տարիների hաջողությունները թույլ են տալիս լավատեսորեն նայել դիաբետով պայմանավորված խնդիրների լուծմանը: Այսօր շաքարային դիաբետը աթերոսկլերոզի և քաղցկեղի հետ միասին մտնում է այն հիվանդությունների եռյակի մեջ, որոնք ամենից հաճախ են հանգեցնում հաշմանդամության ու մահվան:

Այն բնութագրվում է արյան մեջ գլյուկոզի մակարդակի կայուն բարձրացմամբ, կարող է հայտնվել ցանկացած տարիքում և մնալ ամբողջ կյանքի ընթացքում: Տարբերում ենք առաջին (ինսուլինոկախյալ) և երկրորդ (ինսուլինոանկախ) տիպի շաքարային դիաբետ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ՇԴ-ն մեծացնում է բնակչության մահացությունը 2-3 անգամ և կրճատում կյանքի միջին տևողությունը: Խնդրի ակտուալությունը պայմանավորված է նաև հիվանդության տարածվածության մասշտաբայնությամբ:

Այժմ աշխարհում գրանցված են 200 մլն. հիվանդներ (սակայն նրանց իրական թիվը երկու անգամ ավել է), և ամեն տարի նրանց թիվն աճում է: Հիվանդացության աղետալի աճը պայմանավորված է երկրորդ տիպի շաքարային դիաբետի հետ (բոլոր դեպքերի 85%), որը հիմնականում հավելյալ քաշի և ֆիզիկական իներտության հետևանք է: Ի դեպ, դրա կանխարգելման համար արդյունավետ են առողջ ապրելակերպի և ճիշտ սնվելու հասարակ սկզբունքները:

Ամեն տարի, Դիաբետի միջազգային ֆեդերացիայի շնորհիվ, դիաբետի միջազգային օրը ներգրավում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում և միավորում Դիաբետի միությունները 145 երկրում’ ՇԴ- ի և դրա բարդությունների մասին տեղեկացվածության բարձրացման նպատակով:

ՄԱԿ- ի գլխավոր անսամբլեան առաջարկում է անդամ երկրներին մշակել դիաբետի դեմ պայքարի և հիվանդների խնամքի ազգային ծրագրեր:

Ամեն տարի հաստատվում է դիաբետի օվա հստակ թեմա, որը անմիջականորեն առնչվում է հիվանդների հետ: Միևնույն ժամանակ, ֆեդերացիան չի ձգտում ողջ ուշադրությունը կենտրոնացնել մեկ օրվա վրա, այլ բաժանում է ակտիվությունը ամբողջ տարվա մեջ:Այսպիսով, տարբեր տարիների օրվա թեմաները եղել են «Դիաբետի խնդիրը դուրս է գալիս աշխարհ», «Դիաբետը բոլոր երկրների և բոլոր հասակների խնդիրն է», «Դիաբետն ու ծերացումը» , «Անտեղյակության արժեքը», «Ինսուլին կյանքի համար» ,«Դիաբետն ու մարդու իրավունքները»,«Դիաբետի ձեզ կարող է երիկամներ արժենալ, անհապաղ պետք է գործել» ,«Ճարպակալման դեմ պայքարը կանխարգելում է դիաբետը» , «Դիաբետ’ օգնություն յուրաքանչյուրին», «Դիաբետը երեխաների և դեռահասների մոտ», «Դիաբետ. կրթություն և պրոֆիլակտիկա» և այլն:

Աղբյուրը՝ Doctors.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ