Լավ ձայնը դեռևս մեծ արդյունքների հասնելու երաշխիք չէ. Ռոման Ավագյան /վիդեո/
Գեղեցիկ ձայնը և ժողովրդական, ազգային երգը զգալու տաղանդը Ռոման Ավագյանին փոխանցվեց գենետիկ կոդով: Ապարանում ծնված տղան դեռ մանկությունից տարված էր ժողովրդական երգով, ամբողջ հոգով զգում և ապրում էր ազգային երգի յուրաքանչյուր ելևէջը:
«Երգը ժառանգել եմ մայրիկիցս, մայրիկս էլ՝ պապիկիցս: Դպրոցական տարիներից երգում եմ: Սովորել եմ էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում՝ Ռուբեն Մաթևոսյանի դասարանում: Իմ ձայնային տվյալները համապատասխանում են ժողովրդական և ազգային երգին: Արմատներով էլ Արևմտյան Հայաստանից եմ »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգիչ Ռոման Ավագյանը:
Ռոման Ավագյանը երգը համարում է իր կյանքի ու կենսակերպի կարևորագույն բաղադրիչներից մեկը:
«Երիտասարդությունը էստրադա լսում է, բայց ժողովրդական երգն էլ նորովի զարթոնք է ապրում և շատ ուրախալի է դա»,-ընդգծեց Ռոման Ավագյանը:
Ռոման Ավագյանը նկատեց, որ լավ ձայնը դեռևս մեծ արդյունքների հասնելու երաշխիք չէ :
Երգիչը մի երգ նվիրեց Henaran.am-ի ընթերցողին:
Մանրամասները՝ տեսանյութում: