27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հանգուցալուծումը տեսնում ենք միայն խաղաղ ճանապարհով. Բելգիայի Սենատի նախագահ

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյի և ԱԺ նախագահ Գալուստ Սահակայնի հանդիպումը, որից հետո ԱԺ նախագահն ու Բելգիայի Սենատի նախագահը լրագրողների համար հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ Գալուստ Սահակյանը հատկապես կարևորեց երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը։ «Հանդիպման ժամանակ մենք անդրադարձել ենք ԼՂ հակամարտության գործընթացին և փաստել, որ ՀՀ-ն հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճաապարհով»-ընդգծեց Գալուստ Սահակյանը։

Իր հերթին Քրիստին Դըֆրենյը նշեց, որ իրենք ևս կարևորում են հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։ «Մենք նման տիպի հակամարտությունների հանգուցալուծումը տեսնում ենք միայն խաղաղ ճանապարհով։ Միայն այս կերպ այդտեղ ապրող մարդկանց տանջանքներին հնարավոր կլինի վերջ դնել։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը բարդ աշխարհագրական և ռազմավարական իրավիճակում է գտնուվում, բայց մեր դռներ, Եվրոպայի դռները, միշտ բաց են բանացությունների և ցանկացած ոլորտում աշխատանքի համագործակցության համար։ Բելգիայի խորհուրդը ջանք չի խնայի աջակցելու Հայաստանին իր որոշումների մեջ»,-ասաց նա։ Բելգիայի Սենատի նախագահը անդրադարձավ նաև, որ իրենք դատապարտում են Հայոց ցեղասպանությունը։ «Մեր նոր սերունդներին պիտի հնարավոր լինի փոխանցել այդ պատմությունը և մեկընդմիշտ դատապարտվեն ցեղասպանության բոլոր ակտերը».-ընդգծեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ