21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Մխիթարյանն ու իր ակումբակիցները մանկական հիմնադրամին նվիրաբերել են 215 հազար ֆունտ

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու մարզիչները  մասնակցել են ՅՈւՆԻՍԵՖ-ի ակումբային հիմնադրամի ավանդական երեկոյին եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին փոխանցել են 215 հազար ֆունտ ստերլինգ, հաղորդում է dailymail-ը:

Երեկոյին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նվիրաբերել է 14 հազար ֆունտ եւ 16 հազար ֆունտ արժեքով ժամացույցը:

2000 թվականից անցկացվող այս միջոցառման ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» մանկական հիմնադրամին նվիրաբերել է 4 միլիոն ֆունտ ստերլինգ: Անցած տարի թիմը հավաքել էր 230 հազար ֆունտ ստերլինգ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ