20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դիլիջանի լեռնանցքում երթևեկությունն ամբողջությամբ վերականգնված է

Դիլիջանի լեռնանցքում  տեղումները դադարել են։ Դիլիջանի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Հաղարծին» ՓԲ  ընկերության ճանապարհաշինարարների, ԱԻՆ-ի և Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված  լայնածավալ աշխատանքների արդյունքում  երթևեկությունը Դիլիջանի լեռնանցքում ամբողջությամբ վերականգնված է։

Ճանապարհաշինարարներն աշխատում են 24 ժամյա արտակարգ ռեժիմով։ Այս պահին իրականացվում են ճանապարհահատվածի լայնացման աշխատանքներ։

Գիշերվա ընթացքում ևս աշխատանքները կշարունակվեն՝  ճանապարհը լիարժեք երթևեկելի պահելու համար։

Մեկ անգամ ևս հորդորում ենք վարորդներին՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ անփույթ վերաբերմունքի պատճառով  չխոչընդոտել  ճանապարհների անխափան երթևեկությունը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ