04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Սեռափոխ եղած տղամարդու հետ ամուսնացած երիտասարդին սպանել են ամուսնությունից հետո /ֆոտո/

Դաղստանցի Ադամ Ալիեւը վերջերս սեռափոխ է եղել՝ վերածվելով կնոջ, որպեսզի կարողանա ամուսնանալ տղամարդու հետ։ Այժմ զլմ-ները տեղեկություններ են տարածել, որ նա հարսանիքից հետո դաժանաբար սպանվել է։

РЕН-ТВ-ի տվյալներով՝ 25-ամյա Ադամ Ալիեւն ապրել է Դաղստանի Չոնտաուլ գյուղում եւ այս տարվա հոկտեմբերին պաշտոնապես դարձել է Ռաինա անունով կին։

Միջադեպից հետո ավանդապաշտ Դաղստանում իսկական խառնաշփոթ է եղել, տղայից հրաժարվել են նրա ծնողներն ու հարազատները, անգամ սեռափոխություն կատարած բժիշկների հասցեին սպառնալիքներ են հնչել։ Ադամն էլ բազմիցս ոստիկանություն է դիմել՝ ասելով, որ իրեն սպառնում են սպանել։

Չնայած դրան՝ Ռաինան ամուսնացել է Վիկտոր անունով երիտասարդի հետ։

 

Գյուղում պատմում են, որ Ադամը փոքրուց տարօրինակ երեխա է եղել, կանացի հագնվել ու պահել իրեն աղջկա նման։ Նա անգամ կանացի ձայն է ունեցել։

 

Այժմ զլմ-ների տվյալներով՝ Ադամին դաժանաբար սպանել են, սակայն տեղի ոստիկանությունը պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ