18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Որտե՞ղից իրենց այդ աստղաբաշխական ունեցվածքները»

ԱԺ-ն մեկնարկեց իր աշխատանքները և խորհրդարանականները քննարկում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանին, նշեց, թե Հայաստանում չկա մի քաղաքացի, ով դեմ է բանակին ու զինվորին աջակցելուն: Նրա խոսքով՝ խնդիրը վստահությունն է:

«Երեկ Արցախի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը կրկին հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ եթե չգիտեն, ապա ինքը պատրաստ է տրամադրել բանակը թալանած, կաշառակեր գեներալների, տարբեր ստորաբաժանումներում աշխատող պաշտոյաների անուներ»: Նա զարմանում է՝ ինչո՞ւ Հայաստանին և Արցախի պաշտոնյաներն, իրավապահ մարմինները համառորեն Բադասյանից չեն  ճշտում այդ իրողությունը:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք չեն կարծում, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն բանակի թալանով զբաղվածները, որպեսզի քաղաքացին հասկանա, որ երկրում գործում է պատասխանատվության համակարգ: Կորյուն Նահապետյանը համաձայնեց այն տեսակետի հետ, որ այս նախագծի իրագործման համար վստահությունն ամենակարևոր գործոններից է: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Զոհրաբյանի բարձրացրած խնդիրները հիմնականում վերաբերում են բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործմանը: «Կցանկանայի, որ նման հետևողականություն դրսևորեք նաև պետական բյուջեի կատարողականի ժամանակ, եթե իսկապես տեսել եք բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսում, ապա կարող եք նմանատիպ հարցադրումներ անել: Ինչ վարաբերում է պատասխանատվության խնդրին, ասեմ, որ, այո, պատասխանատվությունը չափազանց կարևոր է այնպիսի հանցագործությունների և իրավախախտումների դեպքում, որոնց պարագայում պետք է կիրառվեն համապատասխան միջոցներ:

Բայց եկեք, խոսենք կոնկրետ դեպքերում ու փաստերով, եթե դուք կոնկրետ դեպք գիտեք, կարող եք համապատասխան ապացույցներ ներկայացնել պաշտպանական համակարգում որևէ անձի կողմից թույլ տված չարաշահումների մասին»,- պատասխանեց նա:

Անդրադառնալով Վահան Բադասյանի հետ կապված հարցադրմանը՝ Նահապետյանը կրկին հորդորեց փաստեր ներկայացնել: Հարակից զեկուցողը նկատեց, որ քաղաքական առումով հաճել էի թալանի մասին խոսել, բայց պնդեց՝ փաստեր են պետք: Սակայն վերջինս պատասխանը չգոհացրեց ԲՀԿ ղեկավարի և նա էլ ընդգծեց, թե քաղաքական առումով բացարձակ հաճելի չէ խոսել բանակի թանլանի մասին:

«Դուք ինձ ասում եք՝ ունենք փաստեր, հիամ էլ ես եմ Ձեզ հարց ուղղում՝ ինչու պաշտոնանկ արվեցին պաշտպանության ոլորտի տարբեր բարձաստիճան պաշտոնյաներ՝ մատակարարման, գնումների և այլո ոլորտոներում: Կարող եք ինձ բացատրել՝ ինչպես է, որ պաշտպանության ոլորտի տարբեր պաշտոնյաներ կամ գեներալներն ապրում են շվայտ, ցոփ կյանքով: Իմ իմանալով՝ նրանք Բիլ Գեյթսը չեն և ՏՏ ոլորտում հայտնագործություններ չեն արել: Որտե՞ղից իրենց այդ աստղաբաշխական ունեցվածքները»: Սակայն Կորյուն Նահապետյանի համար պաշտպանության ոլորտի գեներալների պաշտոնանակությունը գաղտնիք չէ, ավելին՝ նա գտնում է, որ պատասխանը պարզ է և այն է, որ նրանք թերացել են ծառայողական պարտականությունների մեջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ