20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2016

Աստվածաշունչը պետք է գրավիչ լինի /վիդեո/

«Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը միջեկեղեցական և ազգային կառույց է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության թարգմանական բաժնի ադմինիստրատոր Մարիաննա Ապրեսյանը: Ապրեսյանը ընդգծեց, որ տարիների ընթացքում հսկայածավալ կարևոր նյութեր են թարգմանվել, որոնք Աստծո հանդեպ սեր են քարոզում: Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության գլխավոր հաշվապահ Ժաննա Զանադվորովան էլ ընդգծեց, որ շատ մեծ ու կարևոր գործ է արվում և խորհուրդ […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին

Նոյեմբերի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին։ Զրուցակիները մտքեր փոխանակեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձ արվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարներին։  

Մայրը հինգ մանկահասակ երեխաների հետ մահացել է հրդեհի արդյունքում

Ռուսաստանի Տվերի շրջանի Պենկովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 6 հոգի մահացել է՝ կինն իր 5 երեխաների հետ։ «Պենկովո գյուղի Ցենտրալնայա փողոցի բնակելի տանը հրդեհի մասին տեղեկատվությունը հերթապահ ծառայությունում ստացվել Է նոյեմբերի 15-ին ժամը 02:59-ին: Նախնական տվյալներով՝ զոհվել Է մի կին եւ հինգ երեխա»,- ասել են գերատեսչությունում: Այնտեղ հավելել են, որ հերդեհից […]

«Ճանաչեք Արցախի հանրապետությունը, բացեք դեսպանատուն ու, ինչքան ուզում եք, երկրապագեք դրոշը» (վիդեո)

«Հայաստանի հանրապետությունը թևակոխում է փոփոխությունների, և շատ կցանկանայի՝ նախ հոգևոր վերածննդի դարաշրջան»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց՝ իրենց նպատակը բարեփոխումներն են՝ նախևառաջ հոգևոր արժեքային դաշտում: Շարմազանովը հիշեցրեց, որ Արցախում սահմանադրական բարեփոխումներն են մեկնարկում. «Հայոց 2-րդ հանրապետության պառլամենտի ղեկավարը հայտարարեց, որ այդ բարեփոխումներով այլևս հայոց 2-րդ հանրապետությունը կոչվելու է Արցախի հանրապետություն, […]

Մերձավոր Արևելքն առանց քրիստոնյաների պատկերացնելն անհնար է

Քահանայապետական արևելյան ինստիտուտի հիմնադրման 100-ամյակի առիթով նոյեմբերի 11-13-ը Հռոմում տեղի է ունեցել Սիրիային նվիրված «Դամասկոս. հույսերի պրիզմա» (Damasco. Prisma di speranze) խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել էր Ինստիտուտի կողմից Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության և Հիսուսյան միաբանության մտահղացմամբ: Կազմակերպչական աշխատանքներին իր մասնակցությունն է ունեցել նաև Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը: Գիտաժողովի նպատակն էր տարբեր տեսանկյուններից դիտարկել Սիրիայում […]

Արմենչիկին պետք է պատժել

Վերջին ժամանակներում Հայկական մշակույթի ոլորտում նկատվում է երգիչ-երգչուհիների անորակության միտում: Հայ շոուբիզնեսյան աստղերից շատերը կորցրել են իրենց հեղինակությունը, մաքրամաքուր հայերենով գեղեցիկ կատարումները փոխարինելով ադրբեջանաթուրքաարաբական կլկլոցներով, որոնք լսելիս դղրդում է ուղեղի կափարիչը: Զարմալի չէ, որ ագռավաձայն երգիչները ունկնդիրների մեծ բանակ ունենալու համար համերգներ են կազմակերպում, մերկ, կիսամերկ պարուհիների մասնակցությամբ: Այս ամենը արվում է մարդկանց ուշադրությունը գրավելու […]

Խայտառակություն. պատգամավորը՝ Արամ Ասատրյանի անվամբ փողոց անվանակոչելուց

«Մեր երկրում փոփոխություններ են, տնտեսությունը կարգավորելու, աշխուժացնելու փորձեր, ստվերի ու կոռոպցիայի դեմ պայքարելու, ավելորդ օղակներից պայքարելու, պետականության հանդեպ վստահություն սերմանելու խոստում: Մենք այդ փոփոխությունների կողմնակիցն ենք, ներսում ու դրսում ով որ դիմադրի, մենք նրանց հետ ճանապարհ չունենք»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Սակայն, ըստ նրա,  հոգևոր ու մշակութային ոլորտում պիտի փոփոխություններ […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալին

Նոյեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Աբադոյին: Ողջունելով Գաբրիելա Աբադոյին Երևանում՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից Հայաստանում ներկայացուցչության բացման կապակցությամբ: Նախարարը նշեց, որ տարիներ շարունակ կազմակեպությունն իրագործել է միգրացիային վերաբերող բազմաթիվ ծրագրեր և նպաստել սահմանային կառավարման արդյունավետության բարձրացմանը: Շնորհակալություն հայտնելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի