«Ճանաչեք Արցախի հանրապետությունը, բացեք դեսպանատուն ու, ինչքան ուզում եք, երկրապագեք դրոշը» (վիդեո)
«Հայաստանի հանրապետությունը թևակոխում է փոփոխությունների, և շատ կցանկանայի՝ նախ հոգևոր վերածննդի դարաշրջան»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց՝ իրենց նպատակը բարեփոխումներն են՝ նախևառաջ հոգևոր արժեքային դաշտում:
Շարմազանովը հիշեցրեց, որ Արցախում սահմանադրական բարեփոխումներն են մեկնարկում. «Հայոց 2-րդ հանրապետության պառլամենտի ղեկավարը հայտարարեց, որ այդ բարեփոխումներով այլևս հայոց 2-րդ հանրապետությունը կոչվելու է Արցախի հանրապետություն, ինչը մեծ իրարանցում, հիստերիա առաջացրեց թուրքական 2-րդ հանրապետությունում՝ Ադրբեջանում»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահի պնդմամբ՝ Ադրբեջանն այնքան է հիստերիայի մեջ ընկեր, որ որերերոդ անգամ կոչ են անում անցնել պատերազմական գործողությունների ու Շուշիում դնել ադրբեջանական դրոշ. «Մենք դրոշին դեմ չենք, բայց մի պայմանով, ճանաչեք Արցախի հանրապետությունը, բացեք դեսպանատուն, և ձեր դեսպանատան ներսում, ինչքան ուզում եք, այդ դրոշը պաչեք ու մի հատ էլ երկրպագեք»:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում: