27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալին

Նոյեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Աբադոյին:

Ողջունելով Գաբրիելա Աբադոյին Երևանում՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից Հայաստանում ներկայացուցչության բացման կապակցությամբ: Նախարարը նշեց, որ տարիներ շարունակ կազմակեպությունն իրագործել է միգրացիային վերաբերող բազմաթիվ ծրագրեր և նպաստել սահմանային կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Աբադոն նշեց, որ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը հետաքրքրված է սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները, և այդ շահագրգռվածության վկայությունն է Երևանում գրասենյակի հիմնումը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև շարժունակության բնագավառում համագործակցության, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի իրականացման ընթացքի և ապագայում վիզային ռեժիմի ազատականացման հնարավորության շուրջ։

Խոսելով Հայաստանի հետ հաստատված փոխգործակցության մասին Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը արժևորեց ՀՀ շահագրգիռ կառույցների հետ հաստատված արյունավետ համագործակցությունը։ Նա հավելեց, որ փախստականների ընդունման և ինտեգրման հայաստանյան փորձը կարող է ուսանելի լինել այլ երկրների համար։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Գաբրիելա Աբադոն ստորագրեցին Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի երևանյան գրասենյակի հիմնադրման մասին համաձայնագիրը:

ՏԵՂԵԿԱՆՔ. Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը (ICMPD) 1993թ. Ավստրիայի և Շվեյցարիայի նախաձեռնությամբ հիմնված միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում են Ավստրիան, Բոսնիա Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Հունգարիան, ՆՀՀ Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբիան, Սլովակիան, Սլովենիան, Շվեդիան և Շվեյցարիան: Կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում: Կազմակերպությունը համարվում է միգրացիայի և սահմանային կառավարման բնագավառում եվրոպական առավել ակտիվ կառույցներից մեկը, հանդիսանում է միգրացիայի հարցերով Պրահայի գործընթացի և Բուդապեշտի գործընթացի քարտուղարությունը: Վերջերս նրան է հանձնարարվել նաև Շարժունակության շուրջ գործընկերության ֆինանսական նոր գործիքի ղեկավարումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ