15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Խայտառակություն. պատգամավորը՝ Արամ Ասատրյանի անվամբ փողոց անվանակոչելուց

«Մեր երկրում փոփոխություններ են, տնտեսությունը կարգավորելու, աշխուժացնելու փորձեր, ստվերի ու կոռոպցիայի դեմ պայքարելու, ավելորդ օղակներից պայքարելու, պետականության հանդեպ վստահություն սերմանելու խոստում: Մենք այդ փոփոխությունների կողմնակիցն ենք, ներսում ու դրսում ով որ դիմադրի, մենք նրանց հետ ճանապարհ չունենք»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Սակայն, ըստ նրա,  հոգևոր ու մշակութային ոլորտում պիտի փոփոխություններ ևս լինեն: «Մենք 3 մարդ չունենք, ում գոնե 50 տոկոս անվերապահելիորեն հանրությունը վստահի»:

Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ Արամ Ասատրյանի անունով փողոց է անվանակոչվել, և ասաց. «Հայկական երգարվեստից մղոններով հեռու մեկի անունով են կոչել փողոցը:

Տնտեսությունը՝ տնտեսություն, բայց հանրապետության նախագահին ու կառավարությանը հորդորում եմ խրվել նաև այս հարցերի մեջ»: Փողոցի անունը նա հորդորեց  չեղարկել ու բացառել նման խայտառակությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ