15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2016

Ավազակային հարձակում Կապանում.կա տուժած

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 04:30-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Մ.Ավանեսյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա […]

Թուրքիան ցանկանում է, որ Աթեշյանը ընտրվի

«Պոլսո պատրիարքի ընտրությունների համար պատրիարքարանից ոչ ոք Թուրքիայի համապատասխան մարմիններին չի դիմել»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանը: «Մենք այստեղ նրա համար ենք, որ ճշմարտությունն ասենք, օգնենք Ձեր նմաններին, մոլորյալներին: Երբևէ Պոլսո պատրիարքարանը չի դիմել, որ մենք ցանկանում ենք պատրիարքի ընտրություններ անցկացնել, ո՛չ»,- նշեց Հացպանյանը: Սարգիս […]

«Պետք չէ որևէ մեկին բոմժ սարքել»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծին, որովհետև, ըստ նրա, սա միտված է Հայոց բանակի մարտունակության բարձրացմանը: «Բայց Հայաստանի շատ քաղաքացիներ արդարացիորեն նկատում են և ասում, որ թող իշխանությունները, ոչ անհայտ գեներալները քիչ թալանեին, և մեր բյուջեն ի վիճակի […]

Կհոսանքազրկվեն

Այն բաժանորդները, որոնք մինչեւ նոյեմբերի 15-ը, իրենց ծախսած էլ.էներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ եւս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, այսինքն` նոյեմբերի 18-ից կհոսանքազրկվեն: Այս մասին տեղեկանում է ՀԷՑ-ի մամուլի ծառայությունը: Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. […]

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ

Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, կիրառման և արդյունավետ կառավարման մեխանիզմների […]

Դրա իմաստը չկա. Էդմոն Մարուքյանն՝ Արթուր Բաղդասարյանից

«Հետաքրքիր արձանագրում կարող է լինել այդ ցույցից հետո: Իհարկե, Սահմանադրությամբ` յուրաքանչյուր ոք խաղաղ ցույցերի ու երթերի անցկացման իրավունք ունի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ խոսելով մամուլի հրապարակումից, թե ՀՀԿ-ը պատրաստվում է Վանաձորում ակցիա անցկացնել՝ ի սատարում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Դիտարկմանը, թե Մամիկոն Ասլանյանը Վանաձորում մի քանի […]

«Սեյրա՛ն ջան, դու կուլտուրական, գեներալ մարդ, չգիտե՞ս». Մանուկյանը՝ Սարոյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց, որ առարկությունն այն չէ, որ սա լավ գաղափար չէ. «Բոլորին էլ հասկանալի է, որ պետությունն ունի սուրբ պարտք զինվորին, սահմանը պահողին պահելու, մեր առարկությունն այն է, թե պետությունը սա պիտի անի, թե պետությունն այլ միջոցների պիտի […]

Հայաստանն ազատ ինտերնետ ունեցող երկրների ցանկում է

Freedom House-ը հրապարակել է ազատ ինտերնետ ունեցող երկրների ցանկը, որոնց ցանկում է ընդգրկվել նաեւ Հայաստանը։ 17 երկիր համարվում է Ազատ ինտերնետ ունեցող, դրանց թվում, բացի Հայաստանից, ընդգրկվել են Վրաստանը, Իսլանդիան, Էստոնիան, ԱՄՆ-ը, Գերմանիան եւ այլն։ Հարեւան երկրներից Իրանն ու Թուրքիան, նրանցից բացի՝ նաեւ Ռուսաստանը, ճանաչվել են ոչ ազատ ինտերնետ ունեցող երկրներ։ Ադրբեջանը դասվել է մասամբ […]

Անհետ կորած զինվորի մոր գործով եւս մեկ նախնական դատական նիստ կհրավիրվի. ՀՔԱՎ

ՀՀ Վարչական դատարանում հոկտեմբերի 14-ին, շարունակվել է Սվետլանա Սարգսյանն ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի եւ ՀՀ Պաշտպանության նախարարության գործի քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ նախնական դատական նիստը դատարանի որոշմամբ հետաձգվեց գործով պատասխանող ՀՀ Զինվորական կոմիսարիատից ապացույց պահանջելու հիմքով: Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2016 թ. նոյեմբերի 14-ի նախնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի