15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիան ցանկանում է, որ Աթեշյանը ընտրվի

«Պոլսո պատրիարքի ընտրությունների համար պատրիարքարանից ոչ ոք Թուրքիայի համապատասխան մարմիններին չի դիմել»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանը:

«Մենք այստեղ նրա համար ենք, որ ճշմարտությունն ասենք, օգնենք Ձեր նմաններին, մոլորյալներին: Երբևէ Պոլսո պատրիարքարանը չի դիմել, որ մենք ցանկանում ենք պատրիարքի ընտրություններ անցկացնել, ո՛չ»,- նշեց Հացպանյանը:

Սարգիս Հացպանյանի խոսքով՝ երբ արդեն Թուրքիայի դատարանի որոշմամբ՝ Մեսրոպ պատրիարքը անգործունակ ճանաչվեց, պատրիարքի փոխանորդն ստիպված եղավ արդեն նոր ընտրություններ անցկացնելու նամակով դիմել համապատասխան մարմիններ:

«Նա շանս չունի ընտրվելու: Շատ լավ իմանալով, որ իր վերջը կգա, նա ութ տարի ջանացել է, որ նման բան տեղի չունենա»,-ընդգծեց Սարգիս Հացպանյանը, ով նաև նշեց, որ ընտրություններ անցկացնելու մասին հոգևոր ժողովի որոշումը, հենց Անկարայի «դաբրոն» է եղել:  Ըստ նրա՝ Թուրքիան ամեն ինչ անելու է, որ իր ցանկալի թեկնածուն, Արամ Աթեշյանի նման, իրենց ենթարկվող մեկը լինի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ