18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Պետք չէ որևէ մեկին բոմժ սարքել»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծին, որովհետև, ըստ նրա, սա միտված է Հայոց բանակի մարտունակության բարձրացմանը: «Բայց Հայաստանի շատ քաղաքացիներ արդարացիորեն նկատում են և ասում, որ թող իշխանությունները, ոչ անհայտ գեներալները քիչ թալանեին, և մեր բյուջեն ի վիճակի լիներ հայրենիքի համար կյանքը կամ առողջությունը զոհաբերած մեր քաղաքացիներին շատ, թե քիչ փոխհատուցում նշանակել:

Ճիշտ են ասում այս քաղաքացիները, և մենք հիմա նաև այն պատճառով պետք է վճարենք 1000 դրամները, որովհետև որպես պետություն, որպես հասարակություն, որպես քաղաքացիներ չենք կարողացել ստեղծել այնպիսի իշխանություն, որը կլինի էֆեկտիվ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Եթե ուզում ենք ծնողներին լավություն անել, ապա էկեք, այնպես անենք, որ հայոց զինվորի ծնողն ազատվի Վերնիսաժից սապոկ առնելու, ներքնաշոր առնելու, գուլպա առնելու, ատամի մածուկ առնելու և հազար ու մի բանի առնելու պարտականությունի: Այս պարագայում էդ 1000 դրամը նրանց համար որևէ դժվարություն չի լինի, որովհետև էսօր բանակում զինվոր պահելը ուսանող պահելու նման բան բարդ է դարձել»,- շարունակեց նա:

Պատգամավորը պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ, ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի բանակը թալանած պաշտոնյաների հարցով: Հանձնաժողովը կստուգի պաշտոնատար անձանց գույքային վիճակը, բանկային հաշիվները, այդ պաշտոնատար անձնանց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքը: «ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, ով ինչ է տարել այս պետությունից, հերիք եղավ: Առանց վենդետաների ու կախաղանների, առանց վրեժխնդրության ժողովուրդը պետք է որոշի նրանց պատասխանատվության հարցը: Պետք չէ որևէ մեկին բոմժ սարքել, բայց չպետք է թույլ տալ, որ մեր պետությունը բոմժ դառնա»,- հորդորեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ