20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2016

«Համոզված եմ՝ սահմանին կանգնած զինվորը, տեսնելով այս քննարկումներն ու շահարկումները, ներողամտորեն ժպտում է»

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. Այս օրերին երիտասարդության տոնը նշող մեր տղաներից շատերը նոր են վերադարձել բանակից, ոմանք էլ նոր պիտի գնան ծառայելու հայրենիքին։ Այս օրերին մենք Հայաստանի տարբեր անկյուններում ոգևորում ենք երիտասարդներին, մեծարում երիտասարդությանը, փառաբանում երազանք ունենալու իրավունքը։ Այսօր սահմանին կանգնած են երիտասարդ տղաները, ովքեր հայոց երազանքն իրականություն են դարձնում։ […]

Նոյեմբերի 16-ին «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը. 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական […]

Գյումրու ընտրությունները վաղուց ավարտվել են

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել էր, թե դիմելու են ՍԴ՝ Գյումրիում կայացած ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար: Իր հերթին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն իր ելույթում հիշեցրեց՝ Գյումրու ընտրությունները վաղուց ավարտվել են, դրանք եղել են օրենքի տառին համապատասխան, իսկ հանձնաժողովներն էլ արդար կերպով են հաշվել արդյունքները:

Թուրքիայի վարչապետը կայցելի Ռուսաստան

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 5-6-ը կայցելի Ռուսաստան՝ պաշտոնական այցով, հայտնում է թուրքական «Yenisafak» թերթի կայքը՝ հղում անելով Թուրքիայի կառավարության աղբյուրներին: Ռուսաստանում Յըլդըրըմը կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպումներում կքննարկվեն քայլեր` ուղղված երկու երկրի միջև առևտրային հարաբերությունների վերականգնմանը, որոնք ճգնաժամի մեջ էին հայտնվել, երբ թուրքական կողմը խոցել էր ռուսական ինքնաթիռը:

Մայորին մեղադրանք է առաջադրվել` կաշառք ստանալու համար

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանին՝ կաշառք ստանալու համար: Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՌԴ-ում կորցրած զինվորական գրքույկը վերականգնելու նպատակով ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պահեստազորի […]

«Հլը գողե՞րին եք փնտրում»

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին կրկին հայտարարեց, որ ինքը գյումրեցիներից մեկն է, որ մի բուտկա անդամ չունի. «Ես ընտրել եմ ոչ թե ձեզ թալանելու միջոցով հարստանալու, այլ պայքարի ճանապարհը»,-ասաց նա: Պատգամավորը հիշեցրեց, որ գյումրեցի տաքսիտները լիցենզավորման հարցի հետ կապված բաղոքներ են հայտնել, իսկ Մանուկյանը տեղեկացրեց, որ Գյումրու ավագանու ընտրության ամփոփման […]

Ջերմաստիճանը 7-9 աստիճանով կնվազի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով: Երևանում նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ը սպասվում է […]

Հայաստան կայցելի Մոլդովայի արտաքին գործերի նախարարը

Նոյեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան աշխատանքային այց կկատարի Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը: Մոլդովայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը: Նույն օրը կկայանան Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Նախատեսված է փաստաթղթերի ստորագրում:

Ինչ էլ անես, դժգոհելու են, բայց կան սրբություններ. Ա. Ռուստամյան

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է, որ «1000 դրամի» նախագծի կյանքի կոչումը անհրաժեշտություն է։ «Բարոյական և նյութական մասնակցությամբ մարդիկ պիտի փաստեն, որ մենք ազգ-բանակ ենք։ Մենք ուրիշ տարբերակ չունենք, որովհետև եթե դու չես կերակրում քո բանակը, դու պարտավոր ես կերակրել ուրիշի բանակը»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Վերջինս ընդգծեց, որ նախագծի ճիշտ ընկալման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի