27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արմենչիկին պետք է պատժել

Վերջին ժամանակներում Հայկական մշակույթի ոլորտում նկատվում է երգիչ-երգչուհիների անորակության միտում: Հայ շոուբիզնեսյան աստղերից շատերը կորցրել են իրենց հեղինակությունը, մաքրամաքուր հայերենով գեղեցիկ կատարումները փոխարինելով ադրբեջանաթուրքաարաբական կլկլոցներով, որոնք լսելիս դղրդում է ուղեղի կափարիչը: Զարմալի չէ, որ ագռավաձայն երգիչները ունկնդիրների մեծ բանակ ունենալու համար համերգներ են կազմակերպում, մերկ, կիսամերկ պարուհիների մասնակցությամբ: Այս ամենը արվում է մարդկանց ուշադրությունը գրավելու համար:

Պե՛տք է սթափվենք և հասկանանք, որ նման երգերը և տեսահոլովակները ապականում են ինչպես մեր, այնպես էլ մանկահասակ երեխաների միտքը և հոգին: Այդպիսի տեսահոլովակները իրավունք չունեն եթեր հեռարձակվելու, քանի որ այդպիսի եվրոպական անբարո վարք դրսևորողներին պե՛տք է ուղարկել գրողի ծոցը, որպեսզի կարողանանք մշակույթը մաքրել անորակությունից և աղբից:
Մենք ունենք շատ գեղեցիկ երգեր (հայրենասիրական, ազգագրական), որոնք, մի շարք անտաղանդ երգիչների պատճառով ճկվել, ձևափոխվել և աղբակույտի են վերածվել:

Մի ոճ, որը թարգմանաբար նշանակում է աղբ, ամոթ է նույնիսկ խոսել այդ մասին: Ճիշտ է, այսօր մշակույթի ասպարեզում ավելի շատ աղբ և աղբակույտ կա, քան նորմալ երգիչներ, այնուամենայնիվ վերջինս ավելի մեծ հավանության ու բարձր գնահատականի է արժանանում հասարակության կողմից, քան մաքուր ժողովրդականը:

Արմենչիկը ( նույն ինքը՝ Արմեն Գոնդրաչյանը) այն որակազրկված երգիչներից է, ով զինվորի ու բանակի անունը շահարկելով համերգներով էր հանդես գալիս և, ըստ որոշ աղբյուրների, խուսափում էր հարկային պատասխանատվությունից: Լուրեր են պտտվում այն մասին, որ վերջինս պատասխանատվության է ենթարկվել: Խնդրի մասին տեղյակ էր նաև ՊՆ-ը, որը և արձագանքել է: Արձագանքել են նաև իշխանությունները, որոնք ասում են, թե նա մեղավոր չէ, մեղավոր է նա, ով վաստակավոր արտիստի կոչում է տվել:

Հարկ եմ համարում նշել, որ Արմենչիկին և նրա պես ազգը խայտառակող արվեստագետներին պե՛տք է պատժել օրենքի սահմաններում, և թու՛յլ չտալ, որպեսզի նմանատիպ աղբերը ներթափանցեն շոուբիզնես, ապականելով մի ողջ մշակույթ:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ